Այո, Ավինյանը չի լինելու նախընտրական ցուցակում․ Լիլիթ Մակունց
Ձեր լուրերը ճիշտ են․ այո, պարոն Ավինյանը չի լինելու նախընտրական ցուցակում․ դա իր անձնական որոշումն է: Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Ինչ վերաբերում է Արտակ Մանուկյանին ու Նիկոլայ Բաղդասարյանին, Մակունցը վստահեցրեց, որ նրանք նույնպես սեփական որոշմամբ չեն ընդգրկվելու ցուցակում: «Չգիտեմ հետո ինչպես կլինի, բայց իրենք մեր թիմի անդամ են, հարգում եմ իրենց որոշումը»,-ասաց նա՝ հավելելով, որ էլի կլինեն պատգամավորներ, որոնք չեն ընդգրկվի ՔՊ ցուցակում»։
Մակունցն Ավինյանի դեսպան նշանակվելու լուրերի մասին որևէ տեղեկություն չունի:
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը չհանգուցալուծելու պարագայում, այն կարող է անխուսափելիորեն վերածվել լայնածավալ բախման․ Փաշինյան
Իրադրությունը լարված է ու այդ դինամիկան աճողական է, Անվտանգության խորհրդի նիստին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նի...
Ի՞նչ է ասվում հրապարակված փաստաթղթում. անակնկալները կլինեն 1 ամիս անց
Քիչ առաջ հրապարակվել է Համացանցում է հայտնվել այն փաստաթուղթը, որի մասին բոլորը խոսում են, այն համաձայնագիրը, որը պատրաս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀԱՊԿ երկրները հստակ դիրքորոշում չեն հայտնում, որ Ադրբեջանը պետք է զորքերը քաշի. Փաշինյանը մանրամասնում է
Այս րոպեներին Հայաստանի վարչապետի պաշտանակատարը ԱԺ-ում մասնակցում է Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանին:
ՔՊ-ն պաշտոնապես հրապարակեց ընտրական ցուցակի առաջին հարյուր համարները
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին հարյուր համարները 1․ Փաշինյան Նիկոլ2․ Արարատ Միրզոյ...