Ո՞ւմ կցանկանար Բաքուն տեսնել որպես Հայաստանի վարչապետ. Քոչարյանի տեսակետը
Ադրբեջանում հնչեցված բոլոր հայտարարությունները պետք է դիտել Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական պրոցեսների կոնտեքստում։ Այս մասին նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել հայաստանյան ընտրություններից հետո։
«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր ներքաղաքական օրակարգը չթելադրվի Ադրբեջանի կողմից։ Ես չեմ կասկածում, թե ինչ նախապատվություններ իրենք ունեն այս ընտրությունների կոնտեքստում ու ում կցանկանային տեսնել Հայաստանի վարչապետ», - ընդգծեց նա։
Քոչարյանը կարծում է, որ ադրբեջանը փորձելու է զանազան հայտարարություններով և այլ տարբերակներով ազդել ընտրական գործընթացների վրա։ Ըստ նրա` բանաձևը մեկն է` երբեք Ադրբեջանը չպետք է օրակարգ թելադրի Հայաստանում, ու բոլոր քաղաքական ուժերը պետք է չենթարկվեն այդ ազդեցություններին։
Քոչարյանի կարծիքով` Բաքուն փորձում է ուղղորդել քաղաքացիներին` քվեարկելու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի օգտին։
Նա չի հավատում Փաշինյանի այն հայտարարությանը` իբր ստորագրվելիք փաստաթուղթը 100 տոկոսով համընկնում է Հայաստանի պետական շահերին։ Ըստ Քոչարյանի` ՀՀ վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանը մշտապես նման հայտարարություններով է հանդես գալիս, սակայն հանրապետությունը հայտնվել է «տխուր իրավիճակում»։
«Որևէ քայլ, որը կբխեր Հայաստանի Հանրապետության շահերից, չի արվել այս երեք տարվա ընթացքում` ընդհանրապես», – ընդգծեց Քոչարյանը։
Ըստ նրա` անգործության է մատնված եղել անվտանգության ոլորտը, տնտեսական բարեփոխումներ չեն իրականացվել և Ղարաբաղյան հարցում նույնպես հայկական կողմին ձեռնտու քայլեր չեն ձեռնարկվել։
Նմանատիպ հոդվածներ
«Հայ զինվորի մահը ոչ մի կապ չունի ադրբեջանական կողմի հետ, կրակ չի բացվել». Ադրբեջանի ՊՆ-ի հերքումը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ասել է, թե իբրև Հայաստանի հետ սահմանին կրակոցներ չեն եղել։Sputnik AZ-ի տեղեկությ...
Իրանի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մայիսի 25-ին կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտ...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Միքայել Մինասյանը հրապարակել է այն փաստաթղթի լուսանկարը, որը Փաշինյանն ու Ալիևը պատրաստվում են ստորագրել
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Տելեգրամի իր ալիքում հրապարակել է այն հայտարարության լուսանկարը, որը պա...
Էրդողանը կայցելի Բաքու, հետո Շուշի
Էրդողանը Բաքու կայցելի հունիսի 15-ին: Այս մասին հայտնում է РИА Новости-ի աղբյուրը: Դրանից հետո` հունիսի 16-ին նախատեսվու...