ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ լինելու հանգամանքը բավարար է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. Քոչարյան
ՀՀ առաջին սահմանադրությունը արգելում էր երկքաղաքացիությունը։ Առաջին բարեփոխումների ժամանակ այդ արգելքը հանվեց, քաղաքացիությունը բավականին պարզեցված կարգով էր տրամադրվում։ Երկրի քաղաքացի չլինել և մասնակցել այդ երկրի համապետական ընտրություններին, մի փոքր վիճահարույց հարց է։ Տեղական կառավարման մարմինների ընտրությունը այլ է։ Եթե ռեզիդենտի կարգավիճակ ունես, ընտրություններին մասնակցելը խնդիր չէ։ Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«Հիմա նույնիսկ այլ խնդիր կա։ ՀՀ քաղաքացիություն ունեցող մարդը, որ գտնվում է այլ երկրում, իրավունք չունի քվեարկելու։ Նախկինում նման քվերակություններ կազմակերպվում էին մեր հյուպատոսությունների տարածքում։
Կարող եմ միանշանակ խոստանալ, որ քաղաքացիություն ստանալու գործընթացը կպարզեցվի և կտևի ընդհամենը մի քանի ամիս։ Ինձ համար անհասկանալի է՝ ինչու է տևում այդքան երկար․ երեք տարի ստուգում են՝ հա՞յ ես, թե՝ չէ։ Հայ լինելու հանգամանքը բավարար է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայերեն բարևել են և ասել, որ պետք է լքեն տարածը. ինչպես է տեղի ունեցել հայ զինվորենի հետ հայտնի միջադեպը. Հովհաննիսյան
Ադրբեջանի հատուկջոկատայինները եկել են, հայերեն բարևել մեր տղաներին և ասել, որ պետք է լքեն տարածը: Այս մասին Radio Aurora...
Մուրադովը հանդիպել է Վաղարշակ Հարությունյանին և փոխանցել Ադրբեջանի պահանջները. Hraparak.am
Այսօր վաղ առավոտյան ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովը ժամանել է ՀՀ պաշտպանության նախարարություն՝ նախարար Վ...
Մենք սպասում ենք հայկական կողմի գործողություններին. Ալիևն ասել է, թե ինչ է սպասում Փաշինյանից
Թշնամական Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է Երևանի հետ առևտրային հարաբերություններ ունենալուն, սա...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում Հայաստանի Հանրապետության զինված ուժերին մեղադր...