ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե Տավուշի գյուղերն անցնեն Ադրբեջանին, Երևանից Բերդ ճանապարհը կանցնի թշնամու տարածքով. Նաիրա Զոհրաբյան
Մենք այսօր արձանագրում ենք, որ մայիսի 12-ից տարբեր հաշվարկներով մինչև 1000 ադրբեջանցի զինվորներ գտնվում են ՀՀ սուվերեն տարածքում, դիրքավորվում են, տեխնիկապես ամրանում են և որևէ տեղ չեն պատրաստվում գնալ: ՊՆ-ն այսօր հաստատեց, որ 6 օրից ավելի է՝ որևէ բանակցություններ չեն ընթանում, դեռ մի բան էլ պատգամավորներն ասում են, որ Տավուշի որոշ գյուղեր Խորհրդային Ադրբեջանին են պատկանում: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Երբ մենք խոսում էինք Հայաստանի սուվերեն տարածքին սպառնացող վտանգի մասին, ինչ-որ անհասկանալի հայտարարություններ էին տարածում ադրբեջանական ազդեցության գործակալների մասին, ԱԱԾ-ն ինչ-որ սարսափազդու սպառնալիքներով հայտարարություններ էր տարածում, այն ԱԱԾ-ն, որը, չգիտեմ, սատանաներ փնտրելու հանձնարարությունը կատարեց, թե ոչ»,-ասաց Զոհրաբյանը:
Նա նշեց, որ ինչպես իշխանության ներկայացուցիչներն են ասում, եթե որոշ գյուղեր Խորհրդային Ադրբեջանին են պատկանում, ապա այդ նույն տարածքներում ևս ադրբեջանական դրոշներ ենք տեսնելու: «Տավուշի մարզի տարածքները Ադրբեջանին անցնելու դեպքում մենք ՀՀ-Վրաստան-Ռուսաստան միջպետական մայրուղու վրա կունենանք ադրբեջանական ԶՈՒ և ադրբեջանական վերահսկողություն»,-ասաց նա և հավելեց, որ այսօր անգամ դժվարություն ունենք պահպանելու Սյունիքի և Գեղարքունիքի սահմանները և ուղղակիորեն անթույլատրելի է երկարացնել Հայաստանի սահմանները:
Ըստ նրա՝ եթե Ազատամուտ, Կայան, Այգեհովիտ գյուղերը անցնեն Ադրբեջանի տարածքով, ապա Երևանից Բերդ ճանապարհը կանցնի Ադրբեջանի տարածքով. «Եթե հանկարծ Տիգրանաշենն անցի Ադրբեջանին, Երևանից դեպի Սյունիք, Արցախ և Իրան միջպետական մայրուղու մի հատվածը կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Առաջարկել ենք երկու տարբերակ». Նիկոլ Փաշինյան
«Չկա այդպիսի տարբերակ, որ փաստաթուղթ ստորագրենք՝ առանց ադրբեջանական զորքերի դուրսբերման: Առաջարկել ենք երկու տարբերակ՝ կ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ 18+. Ինչպես են հայ զինվորները դուրս շպրտում ադրբեջանցի զինվորներին. նոր կադրեր
Համացանցում տարածվել է տեսանյութ, որը նախորդի շարունակությունն է: Այստեղ երևում է թե ինչպես են մեր տղաները վ...
«Հայ զինվորի մահը ոչ մի կապ չունի ադրբեջանական կողմի հետ, կրակ չի բացվել». Ադրբեջանի ՊՆ-ի հերքումը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ասել է, թե իբրև Հայաստանի հետ սահմանին կրակոցներ չեն եղել։Sputnik AZ-ի տեղեկությ...
Էրդողանը կայցելի Բաքու, հետո Շուշի
Էրդողանը Բաքու կայցելի հունիսի 15-ին: Այս մասին հայտնում է РИА Новости-ի աղբյուրը: Դրանից հետո` հունիսի 16-ին նախատեսվու...