Ռոբերտ Քոչարյանն նշեց, թե ինչու Սերժ Սարգսյանի հետ մեկ դաշինքով չեն մասնակցում ընտրություններին
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ րագրողները Ռոբերտ Քոչարյանից հետաքրքրվեցին Սերժ Սարգսյանի հետ ունեցած տարաձայնությունների մասին՝ ցանկանալով իմանալ, թե ինչու նրանք չկարողացան հաղթահարել այդ տարաձայնությունները և ընտրություններին մասնակցել մեկ դաշինքով:
Երկրորդ նախագահն ասաց, որ թեման վաղուց սպառել է, այսօր իրենք տարբեր դաշինքներով են հանդես գալիս այդ ընտրություններին. «Չեմ կարծում, թե այդ թեման այսօր այն թեման է, որի շուրջ մենք բանավեճեր կամ քննարկումներ ծավալենք»:
Հարցին՝ կա արդյո՞ք իրենց միջև տարաձայնություններ, Քոչարյանը պատասխանեց՝ դուք ճանաչո՞ւմ եք երկու մարդ, որոնց միջև ընդհանրապես տարաձայնություններ չլինեն. «Չեմ կարծում, թե այսօր դա այն թեման է, որն արժանի է քննարկման: Մենք գնում ենք մեր ճանապարհով, իրենք՝ իրենց: Դա ակնհայտ է բոլորի համար»:
Նմանատիպ հոդվածներ
«Հայ զինվորի մահը ոչ մի կապ չունի ադրբեջանական կողմի հետ, կրակ չի բացվել». Ադրբեջանի ՊՆ-ի հերքումը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ասել է, թե իբրև Հայաստանի հետ սահմանին կրակոցներ չեն եղել։Sputnik AZ-ի տեղեկությ...
Իրանի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մայիսի 25-ին կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտ...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Միքայել Մինասյանը հրապարակել է այն փաստաթղթի լուսանկարը, որը Փաշինյանն ու Ալիևը պատրաստվում են ստորագրել
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Տելեգրամի իր ալիքում հրապարակել է այն հայտարարության լուսանկարը, որը պա...
Էրդողանը կայցելի Բաքու, հետո Շուշի
Էրդողանը Բաքու կայցելի հունիսի 15-ին: Այս մասին հայտնում է РИА Новости-ի աղբյուրը: Դրանից հետո` հունիսի 16-ին նախատեսվու...