Ղրղզստանը փակել է Տաջիկստանի հետ սահմանը
Ղրղզստանը փակել է Տաջիկստանի հետ սահմանը և սահմանափակել է հարևան հանրապետության քաղաքացիների տեղաշարժն իր տարածքում: Այս մասին տեղեկացնում է EADaily լրատվականը` հղում տալով Ղրղզստանի սահմանապահ ծառայությանը:
Սահմանի անցման արգելքը չի վերաբերում դիվանագետներին և նրանց ընտանիքներին: Ղրղզստանի քաղաքացիները նույնպես կարող են հատել սահմանը և Տաջիկստանից վերադառնալ հայրենիք:
Հիշեցնենք, որ Ղրղզստանն ու Տաջիկստանը երկար տարիներ չեն կարողանում լուծել սահմանային տարածքների շուրջ վեճը: Այդ պատճառով սահմանին պարբերաբար բախումներ են լինում, իսկ մեկ ամիս առաջ նույնիկ երկօրյա պատերազմ տեղի ունեցավ՝ երկու կողմերից լուրջ կորուստներով: Այժմ կողմերը փորձում են լուծել առկա հակասությունները խաղաղ ճանապարհով, այդ գործում նրանց ակտիվորեն աջակցում են Ռուսաստանը, Ղազախստանը և Ուզբեկստանը:
Նմանատիպ հոդվածներ
«Հայ զինվորի մահը ոչ մի կապ չունի ադրբեջանական կողմի հետ, կրակ չի բացվել». Ադրբեջանի ՊՆ-ի հերքումը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ասել է, թե իբրև Հայաստանի հետ սահմանին կրակոցներ չեն եղել։Sputnik AZ-ի տեղեկությ...
Իրանի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մայիսի 25-ին կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտ...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Միքայել Մինասյանը հրապարակել է այն փաստաթղթի լուսանկարը, որը Փաշինյանն ու Ալիևը պատրաստվում են ստորագրել
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Տելեգրամի իր ալիքում հրապարակել է այն հայտարարության լուսանկարը, որը պա...
Էրդողանը կայցելի Բաքու, հետո Շուշի
Էրդողանը Բաքու կայցելի հունիսի 15-ին: Այս մասին հայտնում է РИА Новости-ի աղբյուրը: Դրանից հետո` հունիսի 16-ին նախատեսվու...