Եթե ադրբեջանցիները հանկարծ որոշեն առաջինը հրազեն կիրառել, էլի զոհեր կամ գերիներ ունենանք, դրա պատասխանը ո՞վ է տալու. Վրթանեսյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
2 օր առաջ փակ գրառում էի արել.
«Մերոնց չկրակելու հրաման է տված ու հիմա տարբեր տեղերում բառացիորեն ձեռնամարտի են բռնվում ադրբեջանցիներին զսպելու համար։ Եթե ինչ-որ պահից ադրբեջանցիները հանկարծ որոշեն առաջինը հրազեն կիրառել, էլի զոհեր կամ գերիներ ունենանք, դրա պատասխանը ո՞վ է տալու»:
Իսկ այսօր ՀՀ ներխուժած ադրբեջանցիները Վերին Շորժայի հատվածում հրազեն են կիրառել և հայ դիրքապահի սպանել։
Սա կանխատեսելու համար պայծառատես պետք չէր լինել, պարզ «մաթեմ» է. եթե առանց գեթ մեկ կրակոցի թողնում ես, որ թշնամին մտնի քո տարածքում տեղավորվի, ապա ինչ-որ պահից նա է սկսելու կրակելը։
Իսկ «բանակցությունները», ինչպես սկզբից ասում էինք, ադրբեջանցիներին պետք էին միայն ու միայն ժամանակ շահելու և գրաված տարածքներում ամրանալու, բավականաչափ զորք կուտակելու համար։
Նմանատիպ հոդվածներ
«Հայ զինվորի մահը ոչ մի կապ չունի ադրբեջանական կողմի հետ, կրակ չի բացվել». Ադրբեջանի ՊՆ-ի հերքումը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ասել է, թե իբրև Հայաստանի հետ սահմանին կրակոցներ չեն եղել։Sputnik AZ-ի տեղեկությ...
Էրդողանը կայցելի Բաքու, հետո Շուշի
Էրդողանը Բաքու կայցելի հունիսի 15-ին: Այս մասին հայտնում է РИА Новости-ի աղբյուրը: Դրանից հետո` հունիսի 16-ին նախատեսվու...
Իրանի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մայիսի 25-ին կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտ...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Միքայել Մինասյանը հրապարակել է այն փաստաթղթի լուսանկարը, որը Փաշինյանն ու Ալիևը պատրաստվում են ստորագրել
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Տելեգրամի իր ալիքում հրապարակել է այն հայտարարության լուսանկարը, որը պա...