ՌԴ «մեսիջը»` Թուրքիային
Ռուսաստանը շատ հստակորեն Թուրքիային փոխանցում է այն միտքը, որ Ղրիմի վերաբերյալ ուկրաինական նախաձեռնությունները խրախուսելը հավասարազոր է Ռուսաստանի ամբողջականության դեմ ոտնձգության: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ «Аргументы и факты» թերթին տված հարցազրույցում:
«Եթե խոսենք ուկրաինական գործերի մասին, ապա բոլոր մակարդակներում խստորեն խորհուրդ ենք տալիս մեր թուրք գործընկերներին ուշադիր վերլուծել իրավիճակը եւ դադարեցնել Կիեւի ռազմատենչ տրամադրությունների սնուցումը: Շատ հստակ տանում ենք այն միտքը, որ Ղրիմում ուկրաինական ագրեսիվ նախաձեռնությունների խրախուսումը հավասարազոր է Ռուսաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգության»,- ասել է նա:
Այս կապակցությամբ Ռուսաստանն ակնկալում է, որ Թուրքիայի գիծը «կշտկվի՝ հաշվի առնելով Մոսկվայի օրինական մտահոգությունները», ընդգծել է նախարարը:
Ապրիլի 10-ին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Ստամբուլում իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններում, ինքը հաստատել է «Ղրիմի բռնակցումը» չճանաչելու Անկարայի որոշումը եւ հանդես է եկել «Ղրիմի պլատֆորմի» նախաձեռնության աջակցությամբ, որն «ուղված է Ղրիմի հարցում միջազգային հանրության մերձեցմանը»:
ՌԴ արտգործնախարարը նշել է նաեւ, որ որոշ միջազգային թեմաների շուրջ դիրքորոշումների տարբերությունը չի խանգարում Մոսկվային եւ Անկարային ինտենսիվ քաղաքական երկխոսություն վարել եւ զարգացնել համագործակցությունը:
«Իսկապես, մի շարք միջազգային թեմաների շուրջ լուրջ տարաձայնություններ ունենք Անկարայի հետ: Սակայն դա չի խանգարում մեզ ինտենսիվ քաղաքական երկխոսություն վարել թուրք գործընկերների հետ եւ զարգացնել փոխշահավետ համագործակցություն ամենատարբեր ոլորտներում՝ էներգետիկայից մինչեւ զբոսաշրջություն»,- ասել է նա:
Լավրովը հիշեցրել է, որ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի երկիր, չնայած Վաշինգտոնի լուրջ ճնշմանը, արդեն իսկ իրականացրել է ժամանակակից С-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգի գնման խոշոր պայմանագիրը: «Այսպիսով, առանց թերագնահատելու առկա տարաձայնությունները, Թուրքիայի հետ համագործակցությունը զարգացնելու պայմաններում կշարունակենք առաջնորդվել մեր ընդհանուր շահերի ռազմավարական տեսլականով: Համոզված եմ, որ սա համապատասխանում է ինչպես ռուս, այնպես էլ թուրք ժողովուրդների նկրտումներին»,- ամփոփել է Լավրովը:
Նմանատիպ հոդվածներ
Մուրադովը հանդիպել է Վաղարշակ Հարությունյանին և փոխանցել Ադրբեջանի պահանջները. Hraparak.am
Այսօր վաղ առավոտյան ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովը ժամանել է ՀՀ պաշտպանության նախարարություն՝ նախարար Վ...
Մենք սպասում ենք հայկական կողմի գործողություններին. Ալիևն ասել է, թե ինչ է սպասում Փաշինյանից
Թշնամական Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է Երևանի հետ առևտրային հարաբերություններ ունենալուն, սա...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում Հայաստանի Հանրապետության զինված ուժերին մեղադր...
ՊՆ հայտարարությունը. վերջին տեղեկությունները՝ սահմանից
Մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում իրականացված սադրա...