Քաղաքականություն

Մեր տղերքն ադրբեջանցիներին ասել են՝ դուք այստեղ տարածք չունեք, գնացե՛ք. Խոզնավարի ղեկավար

Unknown
Մեր տղերքն ադրբեջանցիներին ասել են՝ դուք այստեղ տարածք չունեք, գնացե՛ք. Խոզնավարի ղեկավար

Գեղարքունիքի մարզի Կութ համայնքում իրավիճակի փոփոխություն չկա: Համայնքի ղեկավար Սիմա Չիտչյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասել է, որ ադրբեջանիցներն առաջ չեն եկել, իրենց դիրքերում են:

Հարցին, թե բնակչության շրջանում դեռ անհանգստություն կա՞, համայնքի ղեկավարը պատասխանեց՝ ինչպես կարող է չլինել.

«Մինչև մեր սահմանները չազատեն դրանք, չտեսնենք, որ գնացել են, հանգստություն չի լինի»:

Չիտչյանը նշեց, որ գյուղից երեխաներին չեն հեռացրել, մարդիկ էլ ապրում են իրենց բնականոն կյանքով:

Սյունիքի մարզի Խոզնավար վարչական ղեկավար Վարո Գրիգորյանըլրատվականին տեղեկացրել է, որ համայնքում իրավիճակը նորմալ է, բնակիչներն իրենց ամենօրյա աշխատանքներով են զբաղվում:

 

«Իրավիճակը հանգիստ է, երեխաներին, որոնց ծնողները տարել էին գյուղից, հետ են բերել, ինչքա՞ն կարելի էր դրսում ապրել»,- ընդգծեց Գրիգորյանը:

 

Օրեր առաջ ադրբեջանցի զինվորականները  Խոզնավարի ուղղությամբ առաջ են բերել իրենց դիրքերը մոտ 1.5 կմ։  Համայնքի ղեկավարն ասաց, որ նույն օրը հետ են գնացել իրենց դիրքեր:

 

«Մեր տղերքն ասել են՝ դուք այստեղ տարածք չունեք, գնացե՛ք, իրենք էլ հետ են գնացել»:

Գրիգորյանը նշեց, որ մարդիկ, առանց վախերի, անասուններին տանում են արոտավայրեր ու զբաղվում իրենց աշխատանքով:

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է, ինչ ադրբեջանական զինուժը Գեղարքունիքի և Սյունիքի հատվածում ներխուժել է ՀՀ տարածք, որոշ հատվածներում ադրբեջանցիները հետ են քաշվել, որոշ հատվածներում դեռ շարունակում են մնալ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից