
Ինչու է ՌԴ դատախազությունը պահանջել արգելել Dolce & Gabbana-ի գովազդը

ՌԴ Դատախազությունը հայց է ներկայացրել Սանկտ Պետերբուրգի դատարան՝ պահանջելով արգելել Dolce & Gabbana-ի գովազդային տեսանյութը, որում համբուրվող տղամարդիկ կան: Այս մասին հայտնում է քաղաքային դատարանների միավորված մամուլի ծառայությունը:
«Հայցվորը նաև խնդրում է տեսանյութն արգելված հայտարարել տարածման համար»,-ասվում է Telegram ալիքում:
Նշվում է, որ այն փետրվարի 12-ի տեսանյութ է, որում երկու տղամարդիկ համբուրվում են: Նկարագրության մեջ ասվում է, որ այն հրապարակվել է ի աջակցություն մի կազմակերպության, որն օգնություն է տրամադրում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց: