Ո՞ւմ են ձեռնտու ադրբեջանական գործողությունները. «ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Անցած շաբաթվանից ընտրությունների պատրաստվող երկիրը կորցրել է հետաքրքրությունը քաղաքական այդ իրադարձության հանդեպ: Պատճառը Սյունիքի մարզի Իշխանասարի բարձունքներ ու Գեղարքունիքի մարզ ադրբեջանական բանակի ներխուժումն ու դրան հաջորդած իրադարձություններն են:
ՀՀ ՊՆ մեր աղբյուրները պնդում են, որ հայկական զինված ուժերի համար կոնկրետ այդ տարածքը մաքրելը ժամերի հարց է, կան մշակած պլաններ այլ դեպքերի համար եւս, ընդհանրապես, մեր զինվորականները կարծում են, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանին անցած տարածքներում տարիներ են պետք, որ այդ երկիրը հիմնավորվի, բնակեցվի ու այստեղ ծառայելը, առավել եւս՝ խնդիր կատարելը լինի հնարավոր: Մեր այն հարցին, թե կարող է մեր բանակը խնդիր կատարել արդյոք, մեր զրուցակիցը պնդեց, որ միանշանակ, միայն թե զենքով ապահովեն, ու նորից 5-6 երկրի դեմ չկռվեն. Ադրբեջանի հետ դեմ առ դեմ կանգնեն` նորից են հաղթելու:
Իսկ, ահա, կառավարական մեր աղբյուրները պնդում են` լուրջ կասկածներ եւ հիմնավոր տվյալներ ունեն՝ առ այն, որ Ադրբեջանն այս գործողությանը գնացել է երրորդ ուժի դրդմամբ, իսկ նպատակը Նիկոլ Փաշինյանի վարկանիշը գցելն է, որպեսզի նա պարտութուն կրի ընտրություններում։ Այսինքն՝ իշխանությունը սահմանային առաջխաղացումն ու միջադեպերը պայմանավորում է ներքին խնդիրներով։
Ավելին՝ «Իմ քայլ»-ում մտավախություններ ունեն, որ Փաշինյանի ընդդիմախոսները արդեն որոշակի հաջողություններ են գրանցել, քանզի, ըստ հարցումների, Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժին պատրաստ էին ձայն տալ ընտրություններին մասնակցել ցանկացողների շուրջ 60 տոկոսը, իսկ վերջին դեպքերից հետո այդ թիվն անշուշտ կնվազի:
Սակայն ամեն բան դեռ առջեւում է, արտահերթ ընտրություններին դեռ մեկ ամիս կա, եւ կասկածից վեր է, որ նույն Փաշինյանն ամեն բան անելու է՝ հռետորաբանությունն առավել խստացնելով նախկինների հանդեպ, որպեսզի իր վարկանիշը վերականգնի»։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Միքայել Մինասյանը հրապարակել է այն փաստաթղթի լուսանկարը, որը Փաշինյանն ու Ալիևը պատրաստվում են ստորագրել
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Տելեգրամի իր ալիքում հրապարակել է այն հայտարարության լուսանկարը, որը պա...
Լավ ծեծել ու հետ ենք շպրտել. Առուշ Առուշանյանը` ադրբեջանցիների հետ բախման մասին
Մայիսի 20-ին Սյունիքում Սև լճի հատվածում ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանիցները փորձել են առաջ գալ, բայց չի հաջողվել։ Սյունե...
Այս կադրերից հետո Պաշտպանության նախարարն ու Շտաբի պետը պետք է ինքնասպան լինեն. Մովսես Հակոբյան
Այսօր համացանցում է հայտնվել ադրբեջանական կողմի եւ հայ սահմանապահների միջև տեղի ունեցած դեպքի կադրեր, որոնցում ադրբեջանց...
Միքայել Մինասյանը պատասխանել է Փաշինյանի` «Երևի Միշիկի անունը լսելիս ոտքերը թուլանում են», արտահայտությանը
Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ, ժողովրդի կործանարար լռության ներքո և անհեթեթ վախերի պատճառով՝ ազգի դավաճանը պայմա...