Ովքեր են ՔՊ կուսակցության ցուցակի առաջին կանայք
«Հայկական ժամանակ»-ը գրում է.
«5 օրից սպառվում է ժամկետը, որի ընթացքում կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները կարող են Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնել հունիսի 20-ի ընտրություններին մասնակցության գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը:
Սրանով պայմանավորված՝ այս օրերին բոլոր քաղաքական ուժերը զբաղված են նախընտրական ցուցակների ճշգրտմամբ, կազմմամբ, խմբագրմամբ:
«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում եւս ցուցակը դեռ վերջնական տեսքի չի բերվել, այնուամենայնիվ, գրեթե հստակ է, թե ովքեր են լինելու ցուցակի առաջին 5 կանայք:
ՔՊ ցուցակի առաջին կինն այս անգամ հավանաբար կլինի Լիլիթ Մակունցը. 2018-ի ընտրություններին առաջին կինը Լենա Նազարյանն էր: Նազարյանն այս անգամ հավանաբար կլինի երկրորդ կինը: Նրանց հաջորդելու են Արփի Դավոյանը, Մարիա Կարապետյանը: ՔՊ ցուցակի 15-րդ համարը կամ 5-րդ կին թեկնածուն հավանաբար կլինի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը»:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Միքայել Մինասյանը հրապարակել է այն փաստաթղթի լուսանկարը, որը Փաշինյանն ու Ալիևը պատրաստվում են ստորագրել
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Տելեգրամի իր ալիքում հրապարակել է այն հայտարարության լուսանկարը, որը պա...
Լավ ծեծել ու հետ ենք շպրտել. Առուշ Առուշանյանը` ադրբեջանցիների հետ բախման մասին
Մայիսի 20-ին Սյունիքում Սև լճի հատվածում ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանիցները փորձել են առաջ գալ, բայց չի հաջողվել։ Սյունե...
Այս կադրերից հետո Պաշտպանության նախարարն ու Շտաբի պետը պետք է ինքնասպան լինեն. Մովսես Հակոբյան
Այսօր համացանցում է հայտնվել ադրբեջանական կողմի եւ հայ սահմանապահների միջև տեղի ունեցած դեպքի կադրեր, որոնցում ադրբեջանց...
Միքայել Մինասյանը պատասխանել է Փաշինյանի` «Երևի Միշիկի անունը լսելիս ոտքերը թուլանում են», արտահայտությանը
Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ, ժողովրդի կործանարար լռության ներքո և անհեթեթ վախերի պատճառով՝ ազգի դավաճանը պայմա...