Ոչ թե սահման, այլ շփման գիծ․ դա ճանաչե՛ք․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Երեկ հրապարակվեց փաստաթուղթ, որի շուրջ այս պահին բանակցում են Հայաստանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը։ Ավելի ուշ խորհրդարանում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ հենց այդ փաստաթուղթն է այսօր բանակցվում, որը նա անվանեց նաեւ հայանպաստ։ Նկատենք, որ այս փաստաթղթի ստորագրումից հետո պետք է սկսվի դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթաց։
Եվ ինչպես երեկ խորհրդարանում բարձրաձայնեց ՀՀ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, այն կարող է ռիսկեր պարունակել նաեւ Արցախի մասով եւ կարող է նշանակել, որ փակում ենք Արցախի հարցի լուծման, այսօրվա օկուպացված տարածքների ազատագրման բոլոր հնարավորությունները։
Ի վերջո, ի՞նչ նշանակություն է ունենալու այս փաստաթուղթն Արցախի մասով, եւ ի՞նչ ռիսկեր է պարունակում։ Այս հարցերի պատասխանները «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է ստանալ Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանից։
«Ես չեմ տեսել այդ փաստաթղթի բնօրինակը, չգիտեմ՝ ինչ կետեր կան։ Բայց հարցն այն է, որ Արցախը երբեք չի եղել, եւ չպետք է դիտարկել, որ կարող է լինել Ադրբեջանի կազմում։ Հիմա Ադրբեջանը բռնազավթել է Արցախի շրջանի մոտ 80 տոկոսը, եւ տեսնում ենք, թե ինչ վիճակում է այն։ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի կարող տարածվել Արցախի վրա»,- նշեց նա։ Բաբայանի խոսքով՝ առանց սահմանների եւ այլ խնդիրները լուծելու, երկրները կարող են ճանաչել իրար։
«Մենք դա չենք համարում սահման, այլ շփման գիծ։ Ցանկացած արցախցի այդպես է մտածում։ Հայաստանի ժողովուրդը պետք է իրենց տեսլականն ունենան եւ միասնական մոտեցում»,- հավելեց նա»։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Միքայել Մինասյանը հրապարակել է այն փաստաթղթի լուսանկարը, որը Փաշինյանն ու Ալիևը պատրաստվում են ստորագրել
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Տելեգրամի իր ալիքում հրապարակել է այն հայտարարության լուսանկարը, որը պա...
Լավ ծեծել ու հետ ենք շպրտել. Առուշ Առուշանյանը` ադրբեջանցիների հետ բախման մասին
Մայիսի 20-ին Սյունիքում Սև լճի հատվածում ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանիցները փորձել են առաջ գալ, բայց չի հաջողվել։ Սյունե...
Այս կադրերից հետո Պաշտպանության նախարարն ու Շտաբի պետը պետք է ինքնասպան լինեն. Մովսես Հակոբյան
Այսօր համացանցում է հայտնվել ադրբեջանական կողմի եւ հայ սահմանապահների միջև տեղի ունեցած դեպքի կադրեր, որոնցում ադրբեջանց...
Միքայել Մինասյանը պատասխանել է Փաշինյանի` «Երևի Միշիկի անունը լսելիս ոտքերը թուլանում են», արտահայտությանը
Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ, ժողովրդի կործանարար լռության ներքո և անհեթեթ վախերի պատճառով՝ ազգի դավաճանը պայմա...