Իմ ցանկությունն այն է, որ ինչը մերն է, մերը մնա, մենք ուրիշինը չենք ուզում. Արթուր Աբրահամ

Իմ ցանկությունն այն է, որ ինչը մերն է, մերը մնա, մենք ուրիշինը չենք ուզում, մերը թող մնա մեզ, ուրիշինը՝ ուրիշին։ Մենք մեր հողից ոչ մեկին ոչ մի կտոր չպետք է տանք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը՝ անդրադառնալով սահմանային իրադրությանը։

Նա նշեց, թե պետք է լինել համախմբված, ուժեղ, որ կարողանանք հաղթել։ «Մենք ամբողջ կյանքում բոլոր կողմերից նեղված ենք եղել, մեր մեջքն ուժեղ պետք է լինի, միակ միջոց դա է»,-ասաց նա՝ նշելով, թե պատերազմի ընթացքում զգացել է ազգի համախմբվածությունը։

 

Հարցին՝ արդյոք պարտվողի հոգեբանությունը մարզիկների վրա տարածվում է, թե ոչ, Արթուր Աբրահամը նկատեց՝ պարտվողը պետք է ավելի ուժեղ հետ գա. «Ճիշտ է՝ լինում են դեպքեր, որ կյանքում պարտվում ես, բայց պետք է փորձես կրկնակի ուժեղ հետ գալ։ Դա է ամենակարևորը»,-ասաց Արթուր Աբրահամը։

Վերջինս նկատեց՝ բոլոր ազգերում էլ խնդիրներ կան, բայց հայ ազգը միշտ համախմբված է, հարգանքով և երբ որևէ խնդիր է լինում, ազգը միանգամից հավաքվում է. «Քաղաքականությունից չեմ ուզում խոսել, մարզիկ եմ և քաղաքականությունից չեմ հասկանում, իրավունք չունեմ քաղաքականությունից զրուցել»,-ասաց բռնցքամարտը։

Արթուր Աբրահամն ընդգծեց՝ հետևում է նորություններին և ցանկանում, որ այն, ինչ մերն է մեզ մնա։

Քաղաքականություն