ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ստեփանակերտում ոչնչացվել է Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին. ինչո՞ւ եք լռում. Մարուքյան
«Ինչպես հայտնում են Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալությունից՝ Ստեփանակերտում ոչնչացվել է Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին։ Մի քանի օր առաջ էլ ադրբեջանցիները քանդել էին նույն Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցում գտնվող Սուրբ Հակոբ եկեղեցին»,- այս մասին իր սոցցանցի էջում հրապարակված տեսանյութն կից գրել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Այս գործողություններով Ադրբեջանը ցույց է տալիս, թե ինչպես է վերաբերվում Հայաստանի հետ նախաստորագրված փաստաթղթին, ՀՀ իշխանություններին և, ընդհանրապես, հայ ժողովրդին, որը, ըստ իշխանությունների, անհամբեր սպասում է Ադրբեջանի հետ մասշտաբային առևտրին։
Միևնույն ժամանակ, երբ իսրայելցի զինվորը Լիբանանի տարածքում կոտրել էր Հիսուս Քրիստոսի արձանը, և այդ լուսանկարը տարածվեց, Իսրայելի բոլոր պաշտոնյաները ներողություն խնդրեցին քրիստոնյա աշխարհից, քանի որ հարցը բարձրաձայնվեց ինչպես քրիստոնյա պետությունների, այնպես էլ Լիբանանի կողմից, որի բնակչության մոտ 35–40 տոկոսն է քրիստոնյա։
Իսկ ՀՀ իշխանությունները՝ Արտգործնախարարությունը, Անվտանգության խորհրդի քարտուղարը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, որոնք բաց բերանով գնում են Բաքու և նույն կերպ ժպիտներով վերադառնում, ոչինչ չեն ասում այս ամենի վերաբերյալ։ Ամոթ ձեզ։
Հայկական Քրիստոնեական մշակույթը ոչնչացվում է պետական մակարդակում, ինչո՞ւ եք լռում։
Լավ իմացեք՝ եթե մեր երկրում որոշում կայացնողները չփոխվեն, այս ուրացման քաղաքականությունը մնալու է անպատիժ, և ադրբեջանական վանդալիզմը շարունակելու է ծավալվել արդեն այսօրվա Հայաստանի տարածքում։ Հունիսի 7-ին այդ արհավիրքը կանգնեցնելու շանս ունենք»,- գրել է Մարուքյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյան
Հակակոռուպցիոն դատարան տարածքում քայլերթի ժամանակ ոստիկանները բերման են ենթարկել Սամվել Կարապետյանի 17 աջակիցների, նրանց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մինչև հիմա անգամ Ղարաբաղ 100 հազար մարդ չեն կարողացել տեղափոխել. Քոչինյան
Ադրբեջանից վերադառնալուց հետո հրավիրված ասուլիսի ժամանակ «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի նախագահ, համակարգող Ար...
Կգործարկվի սնանկության նոր էլեկտրոնային համակարգ
Ապրիլի 27-ից Արդարադատության նախարարությունը կգործարկի սնանկության նոր էլեկտրոնային համակարգը և այդ պահից սկսած՝ դատարան...
Դատարանը մերժել է «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանին կալանավորելու միջնորդությունը
«Երկու օր առաջ հակակոռուպցիոն դատարանի մոտ ի աջակցություն Սամվել Կարապետյանի տեղի ունեցած երթի ընթացքում չխուլլիգանությո...