ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սուրեն Աղաջանյանը հաղթեց ադրբեջանցի աշխարհի չեմպիոնին
Ալբանիայի մայրաքաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Սուրեն Աղաջանյանը նվաճեց եզրափակչի ուղեգիր։
Տիրանայում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմը շարունակում է մեդալային պայքարը։ 60 կգ քաշային կարգում հանդես եկող Սուրեն Աղաջանյանը քառորդ եզրափակիչ փուլում ընդամենը մեկ րոպեում հաղթեց Կոնունովին՝ ապահովելով տեղը կիսաեզրափակչում։
Ոսկե մեդալի համար պայքարելու ճանապարհին հայ ըմբիշի մրցակիցը Ադրբեջանի ներկայացուցիչ, աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն Նիհատ Զահիդ Մամադլին էր։ Աղաջանյանը երկրորդ մրցափուլում տուշեով առավելության հասավ տիտղոսակիր մարզիկի նկատմամբ։
Այս հաղթանակի շնորհիվ Սուրեն Աղաջանյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ, որը տեղի կունենա ապրիլի 22-ին։
Նմանատիպ հոդվածներ
Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը մարմնամարզության 2026 թվականի աշխարհի գավաթի խաղ...
Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին
Եվրոպայի առաջնության 72 կգ քաշային կարգում Գասպար Տերտերյանը պայքարից դուրս է թողել Ադրբեջանի ներկայացուցչին։ «Եվրոպայի...
FIDE-ն անդրադարձել է գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի ձերբակալմանը
Շախմատի միջազգային ֆեդերացիան (FIDE) հաղորդագրություն է տարածել գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի ձերբակալության վերաբերյալ։ Ի...
Ալեքսանդրա Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Այս մաս...