Հ1-ը ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդից ուղիղ միացում կապահովի մինչև 13։00-ն
Ապրիլի 24-ին Հանրային հեռուստաընկերությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից ուղիղ միացում կապահովի մինչև 13։00-ն:
Հայաստանի Հանրային հեռուստաընկերության կայքում զետեղված հեռուստածրագիրը փաստում է, որ այս տարի Ծիծեռնակաբերդից իրականացվող հեռարձակման տևողությունը կրճատվելու է։ Ի տարբերություն նախորդ տարիների, երբ ուղիղ միացումը պահպանվում էր մինչև ուշ երեկո, այս անգամ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությունը եթերում կլինի միայն ժամը 09:00-ից մինչև 13:00-ն։
Համաձայն հրապարակված ժամանակացույցի՝ ժամը 13:00-ից սկսած կհեռարձակվեն այլ հաղորդումներ:
Նմանատիպ հոդվածներ
Կգործարկվի սնանկության նոր էլեկտրոնային համակարգ
Ապրիլի 27-ից Արդարադատության նախարարությունը կգործարկի սնանկության նոր էլեկտրոնային համակարգը և այդ պահից սկսած՝ դատարան...
Դատարանը մերժել է «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանին կալանավորելու միջնորդությունը
«Երկու օր առաջ հակակոռուպցիոն դատարանի մոտ ի աջակցություն Սամվել Կարապետյանի տեղի ունեցած երթի ընթացքում չխուլլիգանությո...
Ծառուկյանի փեսան կզրկվի միլիարդներից և անշարժ գույքերից. Դատախազություն
Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի բողոքը՝ օրինական ուժ տալով Հակակոռուպցիոն առաջին ատյան...
Երևանում կթափվի ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ
Եղանակի կանխատեսման թվային մոդելների համաձայն այսօր և վաղը Երևան քաղաքում կթափվի ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ:Այս մ...