Դեսպանների այցը Սև լիճ անհանգստություն է պատճառել թե՛ ռազմական ղեկավարությանը, թե՛ ռուս խաղաղապահներին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԵՄ անդամ պետությունների դեսպանները երեկ այցելել են Սյունիքի մարզ՝ մոտիկից ծանոթանալու Սեւ լճի տարածքում տիրող իրավիճակին, սակայն, որոշ տեղեկություններով, դեսպանները լճին շատ չեն մոտեցել՝ հարակից բարձունքից վերադարձել են։ Մեզ ասացին, որ չնայած նրանց ուղեկցել է փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը, բայց դեսպանների այցն անհանգստություն է պատճառել թե՛ ռազմական ղեկավարությանը, թե՛ ռուս խաղաղապահներին։
Ավելին՝ մենք անգամ տեղեկություններ ունեինք, որ ռուսական կողմը կտրականապես դեմ է եղել՝ կասկածներ ունենալով, որ ռուսական կողմին սրանով փորձում են դուրս մղել գործընթացից, եւ ՀՀ զինվորական ղեկավարության միջոցով փորձել է կանխել դեսպանների մուտքը տարածք։
Տեղեկացանք նաեւ, որ չնայած ԱԳՆ-ն թույլ է տվել, որ լրատվամիջոցները լուսաբանեն դեսպանների այցը լճի տարածք, հավատարմագրել մի քանի լրատվամիջոցի ներկայացուցչի, սակայն վերջին պահին պաշտպանության նախարարությունն արգելել է։ Մինչդեռ ՊՆ-ն մի քանի օր առաջ, երբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էր բարձրանում Սեւ լիճ, այդ «փիառ-այցը» լուսաբանելու համար թույլ էր տվել, որ Հանրային հեռուստաընկերության եւ տեղի թերթերից մեկի լրագրողները բարձրանան՝ արգելելով միայն ոչ յուրային լրատվամիջոցների մուտքն այդ տարածք»,-գրում է թերթը։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Միքայել Մինասյանը հրապարակել է այն փաստաթղթի լուսանկարը, որը Փաշինյանն ու Ալիևը պատրաստվում են ստորագրել
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Տելեգրամի իր ալիքում հրապարակել է այն հայտարարության լուսանկարը, որը պա...
Լավ ծեծել ու հետ ենք շպրտել. Առուշ Առուշանյանը` ադրբեջանցիների հետ բախման մասին
Մայիսի 20-ին Սյունիքում Սև լճի հատվածում ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանիցները փորձել են առաջ գալ, բայց չի հաջողվել։ Սյունե...
Այս կադրերից հետո Պաշտպանության նախարարն ու Շտաբի պետը պետք է ինքնասպան լինեն. Մովսես Հակոբյան
Այսօր համացանցում է հայտնվել ադրբեջանական կողմի եւ հայ սահմանապահների միջև տեղի ունեցած դեպքի կադրեր, որոնցում ադրբեջանց...
Միքայել Մինասյանը պատասխանել է Փաշինյանի` «Երևի Միշիկի անունը լսելիս ոտքերը թուլանում են», արտահայտությանը
Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ, ժողովրդի կործանարար լռության ներքո և անհեթեթ վախերի պատճառով՝ ազգի դավաճանը պայմա...