Չորս ամիսների ընթացքում պետական պարտքը աճել է 804 մլն դոլարով. Սուրեն Պարսյան
2021 թվականի ապրիլի 30-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմում է 8,7 մլրդ ԱՄՆ դոլար, որը տարեսկզբի համեմատ աճել է 804 մլն ԱՄՆ դոլարով կամ 10%-ով, գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
«Ակնհայտ է, որ այս պետական պարտքը բեռ է հանդիսանալու մեր երկրի համար, քանի որ այդ գումարներն ուղղվել են հիմնականում ընթացիկ ծախսերը (աշխատավարձեր, պարգևավճարներ, սոցիալական ծախսեր և այլն) ֆինանսավորելու համար։
Անշուշտ, գործող իշխանությունները վերարտադրվելու դեպքում կշարունակեն ավելացնել պետական պարտքը առանց մտածելու, թե հետագայում ո՞վ, ե՞րբ և ինչպե՞ս է վճարելու այն։
Այս կառավարությունը մի կողմից պարտք է վերցնում, մյուս կողմից խոշոր բիզնեսին վերադարձնում է գումարներ, այսինքն՝ ի հաշիվ հասարակության աջակցում է խոշորներին, իսկ բիզնեսն այդ գումարներն ուղղակի Հայաստանից դուրս է հանում։
Այս ֆինանսական ամենաթողության պայմաններում՝ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու պարտքը դարձել է 2960 ԱՄՆ դոլար» , - գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Միքայել Մինասյանը հրապարակել է այն փաստաթղթի լուսանկարը, որը Փաշինյանն ու Ալիևը պատրաստվում են ստորագրել
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Տելեգրամի իր ալիքում հրապարակել է այն հայտարարության լուսանկարը, որը պա...
Լավ ծեծել ու հետ ենք շպրտել. Առուշ Առուշանյանը` ադրբեջանցիների հետ բախման մասին
Մայիսի 20-ին Սյունիքում Սև լճի հատվածում ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանիցները փորձել են առաջ գալ, բայց չի հաջողվել։ Սյունե...
«Այժմ օգնում ենք կարգավորել հայ-ադրբեջանական հարաբերությունները». Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դրական է գնահատել Ռուսաստանի աշխատանքը Հարավային Կովկասում՝ Լեռնային Ղ...
Այս կադրերից հետո Պաշտպանության նախարարն ու Շտաբի պետը պետք է ինքնասպան լինեն. Մովսես Հակոբյան
Այսօր համացանցում է հայտնվել ադրբեջանական կողմի եւ հայ սահմանապահների միջև տեղի ունեցած դեպքի կադրեր, որոնցում ադրբեջանց...