Չինաստանը 1 միլիոն դոլար կհատկացնի Պաղեստինին օգնելու համար
Պեկինը ողջունել է Իսրայելի եւ «ՀԱՄԱՍ»-ի միջեւ հրադադարի մասին համաձայնագիրը ՝ բռնությունները դադարեցնելու եւ խաղաղ բանակցություններին վերադառնալու հույս հայտնելով, հայտնում է AFP-ն:
Պեկինը հայտարարել է, որ միջազգային հանրությունն այժմ պետք է «օգնության ձեռք մեկնի» տարածաշրջանին, իսկ Չինաստանը 1 մլն դոլար շտապ օգնություն եւ եւս 1 մլն դոլար կտրամադրի պաղեստինցիներին օգնելու ՄԱԿ-ի ջանքերին: Այն նաեւ Covid-19-ի դեմ պատվաստանյութի 20000 դեղաչափ կտրամադրի պաղեստինցիներին:
«Չինաստանը ողջունում է հրադադարի ռեժիմը է իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերի միջեւ եւ հույս ունի, որ շահագրգիռ կողմերը բարեխղճորեն կհետեւեն հրադադարի ռեժիմին եւ բռնության դադարեցմանը», - ուրբաթ մամուլի ասուլիսին ասել է արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը:
«Միջազգային հանրությունը պետք է նպաստի Պաղեստինի եւ Իսրայելի միջև խաղաղ բանակցությունների վերսկսմանը եւ հասնի Պաղեստինի հարցի համապարփակ, արդար եւ կայուն լուծմանը, որը հիմնված կլինի երկու պետության որոշման վրա»,- հավելել է նա:
Նրա խոսքով՝ Չինաստանը պատրաստ է աշխատել միջազգային հանրության հետ՝ «պաղեստինա-իսրայելական լարված իրավիճակն էլ ավելի մեղմել օգնելու համար»:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Միքայել Մինասյանը հրապարակել է այն փաստաթղթի լուսանկարը, որը Փաշինյանն ու Ալիևը պատրաստվում են ստորագրել
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Տելեգրամի իր ալիքում հրապարակել է այն հայտարարության լուսանկարը, որը պա...
Լավ ծեծել ու հետ ենք շպրտել. Առուշ Առուշանյանը` ադրբեջանցիների հետ բախման մասին
Մայիսի 20-ին Սյունիքում Սև լճի հատվածում ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանիցները փորձել են առաջ գալ, բայց չի հաջողվել։ Սյունե...
Միքայել Մինասյանը պատասխանել է Փաշինյանի` «Երևի Միշիկի անունը լսելիս ոտքերը թուլանում են», արտահայտությանը
Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ, ժողովրդի կործանարար լռության ներքո և անհեթեթ վախերի պատճառով՝ ազգի դավաճանը պայմա...
«Այժմ օգնում ենք կարգավորել հայ-ադրբեջանական հարաբերությունները». Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դրական է գնահատել Ռուսաստանի աշխատանքը Հարավային Կովկասում՝ Լեռնային Ղ...