Հասարակություն

Ըստ փաստաթղթի՝ մեր կողմից ոչ մի զիջում չի նախատեսվում. Քերոբյանը նոր փաստաթղթի մասին շատ բան չի կարող ասել

Ըստ փաստաթղթի՝ մեր կողմից ոչ մի զիջում չի նախատեսվում. Քերոբյանը նոր փաստաթղթի մասին շատ բան չի կարող ասել

Հողերի զիջման մասին խոսք չկա: Այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:

Լրագրողի հարցին՝ ինչի՞ մասին է փաստաթուղթը՝ Քերոբյանը պատասխանեց, որ չի կարող ասել.

«Ըստ փաստաթղթի՝ մեր կողմից ոչ մի զիջում չի նախատեսվում: Իմ տեղեկատվությունը ինձ, որպես հայերնասեր մարդու, բավարարում է այս պահին»:

Նախարարի պաշտոնակատարի կարծիքով՝ փաստաթղթի բովանդակությունը շուտով կհանրայնացվի:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Միքայել Մինասյանը հրապարակել էր նոր փաստաթղթից մի հատված, որը պատրաստվում են ստորագրել ՀՀ վարչապետը, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները։

Ըստ Մինասյանի հրապարակած փաստաթղթի, «Տավուշի մարզի 5 գյուղ և Արարատի մարզի մեկ գյուղը Ադրբեջանին հանձնելը Նիկոլը քննարկման առարկա է դարձրել»։

Այսօր կառավարության նիստին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Եթե Ադրբեջանը պայմանավորվածություններն իրագործի, թուղթը ստորագրելու է:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250