Սահմանների հստակեցումը որոշակի անվտանգության երաշխիքներ է ստեղծելու, ոչ մի կռիվ չի լինելու. ԱԽ քարտուղար
Մեր ընդդիմության, նաև Ադրբեջանի նպատակն է երբեմն ներկայացնել, որ մեր անվտանգությունն իսկապես խարխլված է և փորձել դա ընդհանուր ներկայացնել հասարակությանը. իրականությունն այդպիսին չէ: Իհարկե, պատերազմից հետո ծանր արդյունքներ ենք ունեցել, բայց վերջին վեց ամիսներին լայնածավալ աշխատանքներ են կատարվել: Այս մասին այսօր Պետրոս Ղազարյանի հետ զրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ խոսելով հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ եռակողմ փաստաթղթի մասին:
«Որևէ մեկը մեզ չի ստիպում այն ստորագրել, այն առաջարկություն է, որը դեռ պետք է մենք քննարկենք»,-ասաց Արմեն Գրիգորյանը:
Վերջինս նշեց, որ ամբողջ գործընթացն այն է, որ Ադրբեջանն իր Զինված ուժերը հանի Հայաստանի տարածքից:
ԱԽ քարտուղարը շեշտեց, որ փաստաթուղթը աշխատանքային խմբեր ստեղծելու մասին է: «Տարածքների հստակեցումը բխում է մեր շահերից, որովհետև սահմանների հստակեցումը թույլ չի տա, որպեսզի այսպիսի դեպքեր կատարվեն, որոշակի անվտանգության երաշխիքներ է ստեղծելու, ոչ մի կռիվ չի լինի, բայց այս գործընթացը երկար ժամանակ է տևելու, 100 կմ-անոց սահման կա և բոլոր տեղերում պետք է քննարկումներ լինեն»,- ասաց Գրիգորյանը:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Միքայել Մինասյանը հրապարակել է այն փաստաթղթի լուսանկարը, որը Փաշինյանն ու Ալիևը պատրաստվում են ստորագրել
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Տելեգրամի իր ալիքում հրապարակել է այն հայտարարության լուսանկարը, որը պա...
Լավ ծեծել ու հետ ենք շպրտել. Առուշ Առուշանյանը` ադրբեջանցիների հետ բախման մասին
Մայիսի 20-ին Սյունիքում Սև լճի հատվածում ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանիցները փորձել են առաջ գալ, բայց չի հաջողվել։ Սյունե...
Այս կադրերից հետո Պաշտպանության նախարարն ու Շտաբի պետը պետք է ինքնասպան լինեն. Մովսես Հակոբյան
Այսօր համացանցում է հայտնվել ադրբեջանական կողմի եւ հայ սահմանապահների միջև տեղի ունեցած դեպքի կադրեր, որոնցում ադրբեջանց...
Միքայել Մինասյանը պատասխանել է Փաշինյանի` «Երևի Միշիկի անունը լսելիս ոտքերը թուլանում են», արտահայտությանը
Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ, ժողովրդի կործանարար լռության ներքո և անհեթեթ վախերի պատճառով՝ ազգի դավաճանը պայմա...