Պետք է ծանոթանամ, ինձ ժամանակ է պետք. Քոչարյանը տեղյակ չէ փաստաթղթից
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ծանոթ չէ այն փաստաթղթին, որի մասին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե պատրաստվում է ստորագրել։
«Պետք է ծանոթանամ։ Ինձ ժամանակ է պետք»։
Քոչարյանն ասաց, որ կառավարության նիստում վարչապետի հայտարարությունից է իմացել, որ նման փաստաթուղթ կա։
«Վարչապետը տիրապետում է փաստաթղթի բովանդակությանը։ Հանձնաժողովը այս պահին տեղակ չէ, հաջորդ պահին տեղակ կլինի։ Դա փաստաթուղթ չէ, դա առաջարկ է։ Կարծում եմ, ընթացքում կունենաոք տեղեկատվություն՝ ինչ ֆորմատով կներկայացվի, ինչ քննարկումներ կլինեն։ Բնականաբար կլինեն նաև աշխատանքաին քննարկումներ։ Կտեսնենք, որ թույլատրելի ճանապարհն է պատգամավորին թույլ տալու ծանոթանալու փաստաթղթին»,- հավելեց նա։
Քոչարանը տեղակ չէր նաև, որ Փաշինյանը հայտարարել է, թե ստորագրելու է երրորդ փաստաթուղթը ու նշեց, որ պետք է ծանոթանա նաև վարչապետի ասածներին։ Նշենք, որ խմբակիցության նիստ էր հրավիրվել, ըստ Քոչարյանի՝ քննարկել են բազմաթիվ հարցեր։
Հարցին, թե ինչո՞ւ է գաղտնի պահվում, թե ինչ է ստորագրվելու, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց․ «Գաղտնիություն եթե կար, ապա վարչապետը չէր հնչեցնի այդ գաղտնիության մասին տեղեկատվությունը»։ Նա հավելեց, որ կարծում է՝ ԱԺ-ում այդ փաստաթղթի հետ կապված քննարկումներ կլինեն։
«Ըստ Սահմանադրության՝ Հայաստանի տարածքներին վերաբերող ցանկացած փաստաթուղթ պետք է ԱԺ-ում քննարկվի։ Իսկ Հայաստանի տարածքների հետ կապված որևէ խնդիր չի կարող լինել»,- նշեց նա։
Դիտարկմանը, թե Փաստաթղթի մասին հայտարարել է Միքայել Մինասյանը՝ բարձրաձանել Արարատի մրզի և Տիգրանակերտի մասին պամանավորվածությունների մասին, Քոչարյանը լրագրողներին հորդորեց դիմել «փեսային»։
«Ես չեմ ուզում փեսայի տեսակետը շրջանառել, դիմեք փեսային։ Միքայել Մինասյանը շատ տեղեկացված ընկեր է, բայց չգիտես ինչի տեղեկացվածությունը վերաբերում է այն կետերին, որն իր համար հնչեցնելը շահեկան է, բայց այն մասը, եթե ադքան տեղեկացված է, որը արժեր հնչեցնել, չգիտես ինչի ծածկում է։ Գտեք սիրելի փեսային և հարցերը ուղղեք իրեն»։