Մետր-մետր կապիտուլյանտը հող է հանձնում. Միհրան Հակոբյանը

Հենց հիմա ես այստեղ եմ և կոչ եմ անում, որ մեր քաղաքացիները հավաքվեն փողոցում և խնդիրը լուծեն այն ճանապարհով, որը հիմա հնարավոր է. չսպասել ընտրություններին, այլ գործընթացներին, որովհետև մետր-մետր կապիտուլյանտը հող է հանձնում:  Այս մասին այսօր Կառավարության դիմաց ասաց հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը ՝ խոսելով հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ եռակողմ փաստաթղթի մասին: 

Հակոբյանն ասաց, որ եթե պետական համակարգի, ուժային համակարգի աշխատակիցները դուրս չեն գալիս, չեն պայքարում Փաշինյանի դեմ, ապա ոչ մի բանով չեն տարբերվում կապիտուլյանտից: 

«Որևէ մեկն իրավունք չի ունենալու ասել, որ պետական աշխատող էին, դրա համար չեն պայքարել, քանի իրենք դիմումները չեն գրել ու շպրտել սրա վրա, չեն եկել այստեղ կանգնել, բոլորն էլ թուրքական «Բայրաքթար» են համարվում և աշխատում են ազգի, պետության դեմ»,- ասաց Հակոբյանը և հավելեց. 

«Եթե ուզում ենք ազգ լինել, պետություն լինել, պետք է րոպե առաջ այս կապիտուլյանտների իշխանությունը հեռացվի, այլ տարբերակ չկա: Եթե մինչև ընտրություններ Տավուշի գյուղեր է զիջում, ապա նույն կերպ ընտրությունից երկու օր առաջ կանի: Ինչու չե՞ք գաղտնազերծում հրապարակված փաստաթուղթը, դա գաղտնի հավելված ունի և դրան պիտի ուշադրություն դարձնենք, պետք է պահանջենք, որ դա հրապարակվի»: 

Հակոբյանը նշեց՝ Փաշինյանը քանի իշխանության է, անելու է այն, ինչը խոստացել է Ալիևին և այդ գործընթացները պետք է տեղի ունենան մինչ ընտրությունները: