
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված է, այժմ ժամանակն է մտածել ապագայի մասին. Ալիև

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված է, այժմ ժամանակն է մտածել ապագայի մասին, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Ղարաբաղյան երկրորդ պատերազմն արմատապես փոխեց իրավիճակը տարածաշրջանում: Մենք չենք համագործակցել Հայաստանի հետ, քանի որ նրանք օկուպացրել էին մեր տարածքները: Այսօր Հայաստանում հասկանում են, որ սխալվել են: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված է, և այժմ ժամանակն է մտածել ապագայի մասին», - ասել է Ալիևը «Հարավային Կովկաս. տարածաշրջանային զարգացման և համագործակցության հեռանկարներ» թեմայով խորհրդաժողովում:
Ալիևը հավելել է, որ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ համագործակցության և հարաբերությունների կարգավորման:
«Մենք պատրաստ ենք համագործակցել Հայաստանի հետ՝ չնայած հասցված բոլոր վնասներին, մեր տարածքների 30-ամյա օկուպացմանը: Բայց մեզ անհրաժեշտ է փոխադարձ համագործակցություն, քանի որ մենք հարևաններ ենք և պետք է սովորենք ապրել կողք կողքի», - ասել է Ալիևը: