Հասարակություն

Եվրախորհրդարանը քիչ առաջ հայ ռազմագերիներին ազատ արձակելու մասին բանաձև ընդունեց

Unknown 183 դիտում
Եվրախորհրդարանը քիչ առաջ հայ ռազմագերիներին ազատ արձակելու մասին բանաձև ընդունեց

Րոպեներ առաջ Եվրախորհրդարանի լիագումար նիստում 607 կողմ ձայնով ընդունվեց Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի ռազմագերիների վերադարձի հետ կապված բանաձևը: Վերջին պահին բանաձևում լրացում կատարվեց ի պաշտպանություն Հայաստանի տարածքային ամբողջականության: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: 

Փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել 607 պատգամավոր, դեմ է հանդես եկել 27-ը, ձեռնպահ մնացել՝ 54 խորհրդարանական: 

Մայիսի 20-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստում Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի ռազմագերիների թեմայով քննարկման պահանջով հանդես էին եկել բազմաթիվ եվրոպացի պատգամավորներ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250