Քաղաքականություն

Բողոքի ակցիայի մասնակիցները կառավարության շենքից երթով հասան ԱԳՆ շենքի մոտ

Adrine Nidelyan 361 դիտում
Բողոքի ակցիայի մասնակիցները կառավարության շենքից երթով հասան ԱԳՆ շենքի մոտ

«Պատիվ ունեմ» դաշինքի կազմակերպած ակցիայի մասնակիցները կառավարության շենքից երթով հասան ԱԳՆ շենքի մոտ եւ այստեղ են շարունակում իրենց հավաքը: 

Ակցիայի ժամանակ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարեց՝ ըստ շրջանառվող լուրերի, ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: 

«Նա իրավունք չունի հրաժարական տալու, պետք է դուրս գա ու մեզ բացատրի՝ ինչ գաղտնի պայմանավորվածություն է և ի՞նչ նախարար է, որ տեղյալ չէ բանակցություններից», - նշեց նա: 

Հիշեցնենք, որ մայիսի 19–ին Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել եռակողմ փաստաթուղթ, որով հինգ գյուղ Տավուշում և մեկ գյուղ Արարատում զիջելու է ադրբեջանցիներին մինչև հայ–ադրբեջանական սահմանի վերջնական սահմանազատումը։ Նրա խոսքով՝ Փաշինյանն Ալիևին դեռևս հունվարի 11–ին է բանավոր պայմանավորվածությամբ խոստացել այս զիջումը, սակայն ավելի ուշ փորձել է հետաձգել խոստումը կատարելու ժամկետները՝ պատճառաբանելով, որ խոստանալիս չգիտեր, որ ընտրություններ են լինելու, ի պատասխան Ալիևը ներխուժել է Սյունիք և Գեղարքունիք։ Փաշինյանը փորձել է պաշտպանություն գտնել Կրեմլում, որտեղից հնչել է երկու հարց. Ինչո՞ւ էր խոստանում, եթե չէր անելու, և ի՞նչ է Կրեմլից իր ակնկալիքը։ 

Մինասյանը պնդում է, որ այս փաստաթղթի վրա աշխատանքն ավարտված է, այն շուտով կստորագրվի և կհրապարակվի։ Ըստ նրա, փաստաթուղթն ունի նաև գաղտնի հավելված, որում ամրագրված է դեմարկացիայի երկկողմ հանձնաժողովի ստեղծումը և վեց գյուղերի հանձնումը՝ լղոզված ձևակերպումներով։ 

Այսօր՝ մարտի 20 կառավարության նիստին Փաշինյանը, ըստ էության, չհերքեց այդ փաստաթղթի գոյությունը, ավելին՝ հայտարարեց, որ ինքը պատրաստվում է ստորագրել այն, քանի որ այն «100 տոկոսով բխում է Հայաստանի շահերից»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250