Ադրբեջանի նպատակը ռազմական բախում հրահրելն էր և շղթայական ռեակցիայով այդ ռազմական գործողությունը ՀՀ տեղափոխելը. Փաշինյան

Ես վերջին հինգ օրերին տեղի ունեցող գործընթացը վերնագրել եմ հետևյալ կերպ՝ «Ասք այն մասին, թե ինչպես իրեն ընդդիմություն հորջորջող որոշակի շրջանականերն ամեն ինչ անում են, որպեսզի ադրբեջանական զորքը հանկարծ չլքի ՀՀ տարածքը»: ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց վարչապետի ժպ Նիկոլ Փաշինյանը:

 

«Իմ գնահատականը շարունակում է մնալ այն, որ Ադրբեջանի գործողությունների նպատակը սահմանային, ռազմական բախում հրահրելն էր ՀՀ ինքնիշխան տարածքում, Սյունիքի մարզի ամենանեղ հատվածում, որը 26 կմ է, և շղթայական ռեակցիայով այդ ռազմական գործողությունը տեղափոխել Հայաստանի խորքային տարածք: Հետագայում կարող էին լինել այլ իրադարձություններ, բայց կարող էր տեղի ունենալ փաստ, որը շտկելը բարդություններ կներառեր»,-ասաց Փաշինյանը:

 

Նա նշեց, որ իրադրությունը գնահատելով, ՀՀ կառավարությունը որոշել է գնալ իրադրությունը ձեռքից բաց չթողնելու և դիվանագիտական եղանակով հարցը կարգավորելու ճանապարհով:

 

Փաշինյանն արձանագրեց, որ միջազգային հանրության շրջանում իրավիճակի վերաբերյալ կա կոնսեսուս, որով արձանագրվում է Ադրբեջանի ԶՈՒ-երի գործողությունների ապօրինությունը և ՀՀ տարածքը լքելու անհրաժեշտությունը.

«Ընդամենը րոպեներ առաջ ԵԽ-ն ընդունեց մեր ռազմագերիների վերադարարձի հետ կապված և վերջին պահին բանաձևում լրացում կատարվեց՝ ի պաշտպանություն Հայաստանի տարածքային ամբողջականություն: Միջագային կոնսենսուսի մի հատվածը արտահայտված է հրապարակայնորեն, իսկ մյուս հատվածն արձանագրված է աշխատանքային մակարդակում»,-ասաց Փաշինյանը:

Քաղաքականություն