
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են Կարմիր Շուկայում բարձունք գրավելու մասին․ ՊԲ-ն զանգերին չի պատասխանում

«Ադրբեջանական կողմը այսօր Կարմիր Շուկայում իր վերահսկողության տակ է վերցրել բարձունքներ, մի քանի օրվա ընթացքում այնտեղ հենակետեր կկառուցվեն, որտեղից կվերահսկեն «Խոջավենդ (Մարտունի)- Շուշա (Շուշի)» ճանապարհը, այդպիսով դեպի Շուշի հիմնական հին ճանապարհը բաց կլինի ադրբեջանական կողմի համար»,- գրում են ադրբեջանական ԶԼՄ-ներն ու տելեգրամյան ալիքները։ Այս մասին հայտնում է hraparak.am-ը:
Տեղեկատվության իրական լինելու վերաբերյալ Auroranews-ը փորձեց կապ հաստատել Արցախի ՊԲ, սակայն տևական ժամանակ է մեր զանգերն անպատասխան են մնում: Կապ հաստատեցինք նաև Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ, ով հայտնեց, որ Արցախում լարվածություն չկա և հորդորեց տեղեկատվությունը ճշտել միայն Արցախի ՊԲ-ից: Մեր դիտարկմանը, թե զանգերն անպատասխան են մնում՝ Բաբայանն ասաց. «Դա արդեն ձեր խնդիրն է»: