3 օր ժամանակավորապես կդադարեցվի Իսակով պողոտա-Բաբաջանյան փողոց հանգույցի երթևեկությունը

Երեւանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ ս/թ-ի մայիսի 23-ին, 30-ին և հունիսի 6-ին՝ ժամը 6.00-ից մինչև 12.00, փակ է լինելու Իսակով պողոտան՝ Իսակով պողոտա-Բաբաջանյան փողոցի հանգույցում:

Ճանապարհահատվածի տվյալ մասում փակցվել է նաև վարորդներին իրազեկող վահանակ։

Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը: