Հասարակություն

Նախօրեին տեղի ունեցած միջադեպն է, որի մասին ահազանգել էի. Թագուհի Թովմասյանը հայտնի տեսանյութի մասին

Նախօրեին տեղի ունեցած միջադեպն է, որի մասին ահազանգել էի. Թագուհի Թովմասյանը հայտնի տեսանյութի մասին

Համացանցում տարածվում է տեսանյութ, որում երևում է Գեղարքունիքում ադրբեջանցիների կողմից հայ սահմանապահների վրա հարձակման կադրերը: Կադրերում թշնամին Հայատանի տարածքում նսեմացնում ու հարվածում է հայ զինծառայողներին:

 

ArmDaily.am-ի հետ զրույցում անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանն ասաց, որ դա նախօրեին տեղի ունեցած միջադեպ է, որի մասին ահազանգել էր։ «Ադրբեջանցիները լկտիացել են, վիճաբանության մեջ են մտնում և ծեծում են հայ սահմանապահներին, մենք պետք է համարժեք պատասխան տանք»։
Հարցին, թե արդյոք միջադեպի արդյունքում գերիներ ունենք, նա պատասխանեց, որ այդ մասին միայն ՊՆ-ն կարող է պարզաբանում տալ։ 
 

Անդրադառանալով այսօրվա սահմանային իրավիճակին, նա ասաց, որ այս պահին թերևս նորությունն այն է, որ նորություն չկա։ «Թշնամին առաջխաղացում չունի»։

ՊՆ-ից նշել են, որ տեսանյութը դեռ ուսումնասիրվում է, ավելի ուշ կլինի պաշտոնական հաղորդագրություն:

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250