Պատրոն Դավոն երկրից բացակայելու հնարավորություն չունի, բայց նա կատարում է իր աշխատանքային պարտականությունները․ փաստաբան

Վերաքննիչ դատարանը երեկ վերացրել էր Դավիթ Գալստյանի (առավել հայտնի է Պատրոն Դավիթ մականունով) կալանքը։ 

Այսօր արդեն սոցիալական կայքերում տեղեկություն է տարածվել, որ առաջիկայում Սյունիքում թեթև բախում է լինելու, իսկ Գալստյանի կալանքի երկարաձգման միջնորդությունը մերժել են, որպեսզի նա Ղազախստանից կրկին ժամկետանց զենքեր մատակարարի: Ըստ այդմ՝ վաղը երեկոյան Գալստյանը մեկնելու է Թիֆլիսի, որտեղից էլ թռնելու է Ղազախստան: 

Գալստյանի փաստաբան Արմեն Հարությունյանը ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին Գալստյանը երկրից բացակայելու հնարավորություն չունի։ Անդրադառնալով տեղեկություններին որ ամենայն հավանականությամբ՝ Գալստյանը կարող է մեկնել Թբիլիսի՝ փաստաբանն ասաց, որ Գալստյանը որևէ տեղ չի մեկնի առանց նախաքննության մարմին տեղյակ պահելու և նրա համաձայնության։ «Հայրենիքից բացակայելու որևէ ցանկություն նա չունի, իսկ եթե բացակայելու խնդիր լինի՝ դա կանի միայն այն դեպքում, եթե դա պետք լինի Հայաստանի Հանրապետությանը՝ նախաքննական մարմնի թոււյլտվությամբ կամ հանաձայնությամբ»։ 

Հարցին, թե պարոն Գալստյանը՝ հաշվի առնելով իրեն առաջադրված մեղադրանքը հնարավոր համարո՞ւմ է հետագա նոր համագործակցությունը ՊՆ-ի կամ գործող իշխանությունների հետ՝ փաստաբանն ասաց, որ պարոն Գալստյանը բիզնեսմեն է և երբեք նման խնդիրներ չի առաջացրել, որ որևէ բան չանի կամ վատ անի։ «Նա միշտ պատրաստ է ծառայել իր հայրենիքին, ինչ պայմանագրեր, որ ուներ կնքած, քանի որ անազատութան մեջ էր, զուտ կազմակերպչական առումով դժվարանում էր իրականացնել, սակայն հիմա իր ազատ արձակվելու երկրորդ վայրկյանից արդեն նա զբաղվում է այդ գործերով, և իր պայամանագրային բոլոր պարտականությունները պատշաճ կկատարի»։