Ուլտրամանուշակագույն ճառագայթումը նորմայից բարձր է լինելու. առաջիկա օրերի եղանակը
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից զգուշացնում են, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը նորմայից բարձր է լինելու: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Հանրապետության տարածքում մայիսի 21-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 22-ին, 24-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 23-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Քամին՝ հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ:
[f012b514b9c792dd7fc1c0c34f65b5e0.jpg]
Օդի ջերմաստիճանն մայիսի 20-22-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևան քաղաքում ևս մայիսի 21-22-ին, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 23-ի կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ:
Մայրաքաղաքում մայիսի 21–ի գիշերը սպասվում է 16-18 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +34....+36 աստիճան։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Տղան սեփական նախաձեռնությամբ ապամոնտաժել է հուշարձանի տարօրինակ խորհրդանիշը
Ֆեյսբուքյան օգտատերը իր սեփական նախաձեռնությամբ Ստեփանակերտում տեղադրված հուշարձանի տարօրինակ խորհրդանիշը ապամոնտաժել է։...
Բերման է ենթարկվել Զարուհի Փոստանջյանը
Բաղրամյան պողոտայից բերման է ենթարկվել նաև «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Այս մասին հայտնում...
Ադրբեջանցիները գյուղ եկող մեքենան կանգնեցրել են, ծխախոտ ուզել. Խոզնավարի համայնքապետ. Tert. am
Քիչ առաջ ադրբեջանցիները գյուղ եկող մեքենան կանգնեցրել են, ծխախոտ ուզել, հիմա եկել ենք, իրենց ճանապարհը կտրել: Այս մասին...
Առաջիկա ժամերից սկսած՝ տաք օդի ալիքը կնահանջի. օդի ջերմաստիճանը կնվազի
Ինչպես և կանխատեսվել էր, մայիսի 21-ին ու 22-ին արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայ...