
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Սև լճի կամավոր-դիրքապահները լուսանկար են հրապարակել

Քիչ առաջ Հրապարակը լուսանկար է ստացել Սև Լճի դիրքերը պահող կամավորականներից, որոնց մեջ է նաև Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանը։ Ինչպես հայտնի է, ադրբեջանցիները Սև լճի տարածքում 3.5 կիլոմետրից ավել առաջ են եկել և չեն հեռանում։ Կամավորականները մի քանի օր է, ինչ տեղակայվել են հակառակորդի դիմաց՝ ադրբեջանցիների կողմից սադրանքների դեպքում բանակին աջակցելու համար։