Ջրամբարում ջուր չկա. Արտենի համայնքի բնակիչները այս պահին փակել են Երևան-Գյումրի մայրուղին
Արտենի համայնքի բնակիչները այս պահին փակել են Երևան-Գյումրի մայրուղին: Արդեն մի քանի օր շարունակ բնակիչներին տեղեկացվել է, որ համայնքում ոռոգման ջրի ջրանջատումներ են սպասվում:
«Մեզ ասացին, որ ջուրն անտաջելու են ամսի 16–ից սկսած, սակայն գյուղի հիմնական մասը չի հասցրել դեռ ջրել իր այգին կամ հողատարածքը»:
Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Արտենի համայնքի բնակիչ Գարրկ Մարտիրոսյանը, ով հավելեց, որ չհասցնելու պատճառը հերթագրումն է:
Ըստ բնակչի համյանքում մի քանի մարդ արդեն հասցրել է ջրել, քանի որ ըստ հերթագրման ջրանջատում չի եղել:
«Մեզ ասացին ամիս 16-ից հետո պետք է անջատեն, քանի որ ջրամբարում բավարար պաշար չկա»:
Auroranews-ը կապ հաստատեց տարածքային ջրօգտագործողների միության տնօրենի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ տեղյակ են շահերի բախում կա, սակայն ջրամբարում շատ քիչ ջուր կա, այդ իսկ պատճառով որոշում է կայացվել անտաջել հիմա:
Մեր հարցին՝ արդյո՞ք չի եղել այլընտրանքային լուծում, որպեսզի մյուս գուղացիների ամբողջ տարվա աշխատանքը չվնասվի՝ տնօրենն ասաց. «Ո՛չ»:
«Ավելի լավ է, այս պահին չջրի մի քանի հոգի, սակայն օգոստոսին ջրեն բոլորը, Էլի եմ ասում ջուր չկա: Հիմա մեկը գարի է ցանել, մեկը ծառեր ունի իր այգում, որ մեկին տա՞նք»,-ասաց տնօրենը:
Ներկայացված լուսանկարում Գարիկ Մարտիրոսյանի այգին է՝ արդեն չորածաց ու սպասվելիք բերքը վնասված:
[4615a9be660b792cd26c05502279501d.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Ես նոր իջա Սեւ լճի տարածքից, ադրբեջանցիները դեռ հետ չեն քաշվել. Մելիքսեթ Պողոսյան. armtimes
«Ես նոր իջա Սեւ լճի տարածքից, ադրբեջանցիները դեռ հետ չեն քաշվել իրենց դիրքերը, սպասում են իրենց վերադասի հրահանգին: Բանա...
Գորիսի քաղաքապետը՝ «Սեւ լճի» մասին
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ժամեր առաջ գրել էր, որ Սյունիքի մարզի եւ Արցախի Քաշաթաղի շրջանի հատման տեղում գտնվող «Սեւ լճի»...
Հրաժարվում են զինգրքույկում գրել, որ մասնակցել են պատերազմին. «Իրավունք»
«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, լարված իրավիճակ է տիրում իրավապահ համակարգում: Խնդիրն այն է, որ արցախյան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մի ժամվա մեջ կանանց, երեխաներին հանել ենք գյուղից». ահազանգ Խոզնավարից
Զանգեզուր TV-ի նկարահանող խումբը մայիսի 20-ին եղել է Տեղ խոշորացված համայնքի Խոզնավար բնակավայրում. հակառակորդը, Սև լճի...