Անհապաղ դուրս բերել զորքերը հայկական տարածքից. Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է արել Բաքվին
Ֆրանսիայի ԱԳ նախարարը` Ժան-Իվ Լե Դրիանը, Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել պայմանավորվել Ադրբեջանի զորքերը հայկական տարածքից դուրս բերելու մասին: Այս մասին տեղեկացնում է ֆրանսիական դիվանագիտական գերատեսչությունը: Ֆրսնսիայի ԱԳՆ-ն այս դիրքորոշմանը եկել է ադրբեջանցի և հայ ԱԳՆ նախարարների հետ ունեցասծ հեռախոսազրույցների արդյունքում։
«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջերս տեղի ունեցած լարվածության կապակցությամբ Ժան Իվ Լե Դրիանը հիշեցրել է Ֆրանսիայի մեծ մտահոգության և Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանմանը նրա հավատարմության մասին»,-նշել են Ֆրանսիայի ԱԳՆ–ում:
Ֆրանսիան ընդգծում է, որ ուշադրությամբ է հետևում իրավիճակի զարգացումներին և կոչ է անում կողմերին շարունակել բանակցությունները, որպեսզի հասնեն հայկական տարածքից ադրբեջանական զորքերի անհապաղ դուրսբերմանը:
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ է ասվում հրապարակված փաստաթղթում. անակնկալները կլինեն 1 ամիս անց
Քիչ առաջ հրապարակվել է Համացանցում է հայտնվել այն փաստաթուղթը, որի մասին բոլորը խոսում են, այն համաձայնագիրը, որը պատրաս...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայերեն գրառում է արել՝ ի աջակցություն հայ ժողովրդին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում հայերեն գրառում է արել․«Ադրբեջանի զինված ուժերը ներխո...
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով գալիս է Հայաստան
Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան կատարելիք պաշտոնական այցի մասին...
Իրավիճակը չհանգուցալուծելու պարագայում, այն կարող է անխուսափելիորեն վերածվել լայնածավալ բախման․ Փաշինյան
Իրադրությունը լարված է ու այդ դինամիկան աճողական է, Անվտանգության խորհրդի նիստին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նի...