ԱԳՆ-ն դեսպաններին ներկայացրել է սահմանային իրավիճակը
ՀՀ ԱԳՆ-ում փոխարտգործնախարար Արտակ Ապիտոնյանն այսօր հանդիպել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Արտակ Ապիտոնյանն օտարերկրյա դիվանագետներին ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր, ադրբեջանական զինված ստորաբաժանումների ներխուժման հետևանքով ստեղծված իրադրությունը և դրա հանգուցալուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։
«ԱԳ նախարարի տեղակալն ընդգծեց, որ նշված սադրիչ գործողությունները շարունակությունն են Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիվ հռետորաբանության, որը զուգակցվում է մայիսի 16-ին Ադրբեջանում մեկնարկած զորավարժություններով, որոնք անց են կացվում առանց նախապես տեղեկացման և 2011թ․ Վիեննայի փաստաթղթի պահանջների խախտմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ապիտոնյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նմանօրինակ կոպիտ խախտումները լուրջ սպառնալիք են ստեղծում տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար։ ՀՀ արտաքին գերատեսչության ներկայացուցիչը շեշտել է, որ Հայաստանն ակնկալում է միջազգային հանրության համապատասխան արձագանքը: «Հայաստանի Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ համաձայն ՄԱԿ կանոնադրության»,- հավելել է ԱԳ նախարարի տեղակալը։
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքում կողմերը եզրահանգման են եկել․ ժամը 10։00-ին ադրբեջանցիները կվերադառնան դիրքեր. 24news
Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը 24news-ի հետ զրույցում հայտնեց, որ Սև լճի տարածք մոտենալու մասով ադրբեջանական կող...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Միքայել Մինասյանը հրապարակել է այն փաստաթղթի լուսանկարը, որը Փաշինյանն ու Ալիևը պատրաստվում են ստորագրել
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Տելեգրամի իր ալիքում հրապարակել է այն հայտարարության լուսանկարը, որը պա...
Վաշինգտոնը Բաքվից պահանջելու է դուրս բերել իր ուժերը ՀՀ տարածքից. ԱՄՆ նախագահի խորհրդականը՝ Փաշինյանին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջ...
Վարդենիսի սահմանային հատվածում ադրբեջանցիների կողմից հայկական դիրք չի գրավվել. ՊՆ
Որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ են տարածում իբր «Վարդենիսի սահմանային հատվածում ադրբեջանցիների կողմից հայկական դիրք...