Վարդենիսի սահմանային հատվածում ադրբեջանցիների կողմից հայկական դիրք չի գրավվել. ՊՆ
Որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ են տարածում իբր «Վարդենիսի սահմանային հատվածում ադրբեջանցիների կողմից հայկական դիրք գրավելու» մասին: Տեղեկատվության ստուգման կենտրոնին ՀՀ ԶՈՒ ԳՇ-ից կտրականապես հերքել են այդ տեղեկությունը. «Ոչ միայն ադրբեջանցիները հայկական որևէ դիրք չեն գրավել, այլև նույնիսկ տեսականորեն չէին կարող գրավել, քանի որ սահմանային այդ հատվածում, որտեղ ադրբեջանցիները փորձել են առաջխաղացում ապահովել, մարտական դիրքեր ուղղակի չկան, և դա ընդամենը բաց տարածք է, որը, ինչպես նաև այդտեղ գտնվող ադրբեջանցի զինվորականները, գտնվում են հայկական ստորաբաժանումների վերահսկողության տակ»,- հստակեցրել են ՀՀ ԶՈՒ ԳՇ-ից։
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքում կողմերը եզրահանգման են եկել․ ժամը 10։00-ին ադրբեջանցիները կվերադառնան դիրքեր. 24news
Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը 24news-ի հետ զրույցում հայտնեց, որ Սև լճի տարածք մոտենալու մասով ադրբեջանական կող...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Միքայել Մինասյանը հրապարակել է այն փաստաթղթի լուսանկարը, որը Փաշինյանն ու Ալիևը պատրաստվում են ստորագրել
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Տելեգրամի իր ալիքում հրապարակել է այն հայտարարության լուսանկարը, որը պա...
Վաշինգտոնը Բաքվից պահանջելու է դուրս բերել իր ուժերը ՀՀ տարածքից. ԱՄՆ նախագահի խորհրդականը՝ Փաշինյանին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջ...
ՀՀ տարածք մուտք գործած ադրբեջանական զինվորականների մի մասը շարունակում է գտնվել ՀՀ տարածքում․ ՊՆ
Ադրբեջանական զինուժի կողմից իրականացված սադրանքներից հետո հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը, նախորդ օրվա համեմա...