ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիների տարածած տեսանյութը մեկ ամսվա վաղեմություն ունի
Հայկական սոցցանցերում ադրբեջանցիների կողմից նկարահանված մի նոր տեսանյութ է տարածվում։ Նշվում է, որ տեսանյութը նոր է և արվել է Սև լճի տարածքում։ Հետաքրքրական է, որ սեսանյութում երևացող բնակլիմայական պայմանները ընդահնրապես մոտ չեն այն բնությանը, որը մենք քիչ առաջ տեսանք Տիգրան Ավինյանի տարածած լուսանկարներում։
Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Ավետիսյանը հայտնում է, որ տեսանյութը ավելի քան մեկ ամսվա վաղեմություն ունի։
«Այն նոր չի արվել։ Սև լճում բնակլիմայական պայմանները տարբեր հատվածներում տարբեր է, ձյուն կա, բայց նման տեսարան ունեցել ենք մեկ ամիս առաջ»,- ասաց փոխքաղաքապետը։