Ամեն ինչ ավելի տխուր է, քան կարծում եք․ էդգար Էլբակյանի գրառումը
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել․
Թուլամորթությունն ու հարմարվողականությունը մեր մեջ բույն են դրել վաճառականության տարածումով։ Մարդու զբաղմունքն է որոշում իր ապրելակերպը։ Քուրդ վաճառականության մասին լսե՞լ եք։ Չէ։ Որովհետև չկա նման բան, ըստ այդմ՝ քրդերի ապրելակերպն էլ այլ է։ Վաճառականի խնդիրը սաղի հետ լավ լինելն է, ոչ մեկի էշին «հոշ» չասելը, պետք եղավ, մի հատ էլ անարգանք կուլ տալով՝ իր ապրանքի համար ճամփա հարթելը։ Բայց ամեն ինչ ավելի տխուր է, քան կարծում եք, քանզի եթե առաջ իրոք կար հայ վաճառական դաս, ու հայերը համաշխարհային առևտրի մեջ որոշ կշիռ ունեին, ապա այսօր լավագուն դեպքում չարչիության մակարդակն է մերը։ Իսկ այսօրվա թուլամորթների ու հարմարվողականների վրա մի՛ զարմացեք, հիշե՛ք 19-20-րդ դարերի մի երգ՝
«Քոյրդ տանում են քիւրտերը,
Եղբօրդ արիւնն են խմում,
Դու անտարբեր սառն արիւնով
Հանգստութիւն ես փնտռում։
Ամօ՛թ քեզի, հազա՛ր ամօթ,
Որ զէնք չունես քո ձեռքին,
Մինչ քո եղբօր կռուի դաշտում
Տապալում է թշնամին»։
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ էր անում ՊՆ նախարարի պաշտոնակատարը՝ Հյուսիսային պողոտայի ռեստորաններից մեկում․ ՊՆ-ն պարզաբանում է
Համացանցում տարածել է տեղեկություն, որ Հայաստանի պաշտպանության նախարարն այս պահին Հյուսիսային պողոտայի ռեստորաններից մեկ...
Փաշինյանն այսօր պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին․ պաշտոնական հայտարարություն
Հայսատանի հանրապետության վարչապետի պաշտոնական կայքը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի՝ վարչապետի պաշտոնակատ...
Բանակցություններն այսօր արդյունք չտվեցին․ Գորիսի փոխքաղաքապետը հայտնում է՝ Սյունիքում մարտական հերթափոխ է իրականացվում
Բանակցություններն այսօր ավարտվել են անարդյունք, շարունակվելու է վաղը։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում հայտնեց...
Ի՞նչ իրավիճակ է տիրում Իսրայելի հայ համայնքում․ պատրիարքարանի ներկայացուցիչը մանրամասներ է հայտնել Sputnik-ին
Իսրայելի Լոդ քաղաքում հրթիռակոծության հետևանքով տուժածների և զոհերի թվում հայեր չկան: Տեղեկությունը Sputnik-ին հայտնել է...