Հայտնի է, թե Հայաստանում քանի մարդ է COVID-19-ի դեմ պատվաստվել
COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր մայիսի 9-ի դրությամբ` կատարվել է 10727 պատվաստում։ Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարությունից:
«Հիշեցում.
Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը:
Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար
Գործում են նաև շարժական պատվաստումային խմբեր հանրային վայրերում. Երևանում` Հյուսիսային պողոտա, «Դալմա Գարդեն» մոլ և «Մեգամոլ» ատևտրի կենտրոններ, Գյումրու Վարդանանց հրապարակ, Վանաձորի Հայքի հրապարակ, Դիլիջանի քաղաքապետարանի հարևանությամբ:
Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները:
Պատվաստումներն անվճար են
«ԱստրաԶենեկա»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց, մասնավորապես` 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18-ից 54 տարեկան քրոնիկ հիվանդների, 18-ից 54 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար»:
Նմանատիպ հոդվածներ
Ես նոր իջա Սեւ լճի տարածքից, ադրբեջանցիները դեռ հետ չեն քաշվել. Մելիքսեթ Պողոսյան. armtimes
«Ես նոր իջա Սեւ լճի տարածքից, ադրբեջանցիները դեռ հետ չեն քաշվել իրենց դիրքերը, սպասում են իրենց վերադասի հրահանգին: Բանա...
Գորիսի քաղաքապետը՝ «Սեւ լճի» մասին
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ժամեր առաջ գրել էր, որ Սյունիքի մարզի եւ Արցախի Քաշաթաղի շրջանի հատման տեղում գտնվող «Սեւ լճի»...
Ինձ չափից շատ հայ է թվում. Քարդաշյանը հրապարակել է 2 տարեկան որդու լուսանկարը
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն Instagram-ում շնորհավորել է իր կրտսեր որդու ծննդյան օրը, ով մայիսի 9-ին դարձել է 2 տարեկան։&...
Ինչ ճակատագիր ունեցավ պատերազմի օրերից հայտնի փոքրիկ Արտյոմը
Այսօր՝ Մասյացոտն Թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպս. Սարոյանի օրհնությամբ, Մասիս քաղաքի Սբ. Թադեոս եկեղեցու Հոգևոր հովիվ Տ. Մխիթ...