Ինչ ճակատագիր ունեցավ պատերազմի օրերից հայտնի փոքրիկ Արտյոմը
Այսօր՝ Մասյացոտն Թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպս. Սարոյանի օրհնությամբ, Մասիս քաղաքի Սբ. Թադեոս եկեղեցու Հոգևոր հովիվ Տ. Մխիթար քահանա Ալոյանը այցելել է Արցախից տեղահանված մայր և որդի՝ Գոհար և Արտյոմ Առաքելյանների ընտանիք: Այս մասին գրում է socialmedia.am կայքը:
Ըստ մամուլի հրապարակումների՝ մայրն ու որդին Քաշաթաղի շրջանի, Գետամեջ գյուղի վերջին բնակիչներն են եղել, որոնց հայ զինվորները հայտնաբերել և փրկել են, մինչ գյուղը կանցներ թշնամուն:
Արցախից դուրս գալուց հետո ընտանիքը հայտնվել էր Գորիս քաղաքում՝ անորոշ պայմաններում: Եվ միայն Մասիսի բնակիչ Գարիկ Ստեփանյանի հոգատարության և հետևողական ջանքերի շնորհիվ էր, որ Գոհար և Արտյոմ Առաքելյանները սույն թվականի մարտի 7-ից բնակություն հաստատեցին Մասիս քաղաքում: Ընտանիքի ողջ խնամքը այս պահին Գարիկն ու ընկերներն են հոգում:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Նմանատիպ հոդվածներ
Ես նոր իջա Սեւ լճի տարածքից, ադրբեջանցիները դեռ հետ չեն քաշվել. Մելիքսեթ Պողոսյան. armtimes
«Ես նոր իջա Սեւ լճի տարածքից, ադրբեջանցիները դեռ հետ չեն քաշվել իրենց դիրքերը, սպասում են իրենց վերադասի հրահանգին: Բանա...
Գորիսի քաղաքապետը՝ «Սեւ լճի» մասին
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ժամեր առաջ գրել էր, որ Սյունիքի մարզի եւ Արցախի Քաշաթաղի շրջանի հատման տեղում գտնվող «Սեւ լճի»...
Ինձ չափից շատ հայ է թվում. Քարդաշյանը հրապարակել է 2 տարեկան որդու լուսանկարը
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն Instagram-ում շնորհավորել է իր կրտսեր որդու ծննդյան օրը, ով մայիսի 9-ին դարձել է 2 տարեկան։&...
Անսպասելի ստացել եմ բանավոր առաջարկ՝ դիմում գրել կամ կհեռացվեմ աշխատանքից․ Տիգրան Վահրամյան
Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի ժ/պ Տիգրան Վահրամյանը հայտարարություն է տարա...