Վստահ եմ՝ Ռոբերտ Քոչարյանը կկարողանա երկիրը դուրս բերել այս ճգնաժամից. Վալերի Օսիպյան
Վստահ եմ, որ Ռոբերտ Քոչարյանը կկարողանա երկիրը դուրս բերել այս ճգնաժամից։ Այս մասին այսօր՝ մայիսի 9–ին, Ազատության հրապարակում, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որը Ազատության հրապարակում մասնակցում էր այսօր նախատեսված Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ եւ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների համատեղ հանրահավաքին։
«Ես վստահում եմ Ռոբերտ Քոչարյանին ու հավատում եմ նրան։ Կարծում եմ՝ նա ունի փորձը, գիտելիքը։ Իր կառավարման տարիներին ես աշխատում էի ոստիկանությունում, ու Հայաստանը տնտեսական աճ ուներ։ Վստահ եմ, որ Ռոբերտ Քոչարյանը կկարողանա երկիրը դուրս բերել այս ճգնաժամից»,– ընդգծեց նախկին ոստիկանապետը։
Նշենք, որ 2018թ. քաղաքական վերադասավորումներից հետո, Վալերի Օսիպյանին Նիկոլ Փաշինյանը նշանակել էր ոստիկանապետ։
Հարցին, թե հնարավո՞ր է ինքը լինի Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի ցուցակում, Օսիպյանն ասաց, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում։
Նմանատիպ հոդվածներ
Դեպի արարողություն. Լևոն Քոչարյանը լուսանկար է հրապարակել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել հոր հետ և կից գրե...
Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել Բելառուսի նախագահի մահվանից հետո իշխանության փոխանցման մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել ինքնիշխանության պաշտպանության և սահմանադրական կարգի պաշտպ...
Թե՛ Շուշին, թե՛ Հադրութը վերադարձնելու հնարավորություն կա, ինչի համար ճիշտ աշխատանք է պետք. Արթուր Վանեցյան
Մենք մեզ չենք կարող խաբել ու նշել այս եռատոնը, ինչպես նշում էինք նախկինում։ Այսօր մեր հայրենիքը վերքերի մեջ է, մեր ժողով...
Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ Հայաստանի Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղ...