Թե՛ Շուշին, թե՛ Հադրութը վերադարձնելու հնարավորություն կա, ինչի համար ճիշտ աշխատանք է պետք. Արթուր Վանեցյան
Մենք մեզ չենք կարող խաբել ու նշել այս եռատոնը, ինչպես նշում էինք նախկինում։ Այսօր մեր հայրենիքը վերքերի մեջ է, մեր ժողովուրդը շատ տխուր է, ունենք կորսված Արցախի մեծ հատված, ունենք հազարավոր զոհեր։ Այս մասին Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Ցավոք, այս իշխանությունների ապաշնորհ գործողությունների հետևանքով մեր երկիրն ու ժողովուրդը չեն կարողանում այսօր ուղիղ մեջքով քայլել, բայց ես համոզված եմ, որ մենք ունենալու ենք նոր հաղթանակներ, մեր ժողովուրդն ուղղելու է իր մեջքը»,-ասաց նա։
Ըստ Վանեցյանի՝ թե՛ Շուշին, թե՛ Հադրութը վերադարձնելու հնարավորություն կա, ինչի համար ճիշտ աշխատանք է պետք, բայց այս իշխանություններն ի վիճակի չեն տանել այդ բանակցությունները։
«Նրանք պետք է հեռանան, իշխանության գան ազգային, արհեստավարժ ուժեր, որոնք կկարողանան առաջ մղել ՀՀ-ի ու Արցախի ազգային ու պետական շահերը»,- ասաց Արթուր Վանեցյանը՝ նշելով, թե ազգը պետք է լինի միասնական, ամուր, հանդուրժող, քանզի բաժանումները որևէ լավ տեղ չեն տանի։
Նմանատիպ հոդվածներ
Դեպի արարողություն. Լևոն Քոչարյանը լուսանկար է հրապարակել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել հոր հետ և կից գրե...
Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել Բելառուսի նախագահի մահվանից հետո իշխանության փոխանցման մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել ինքնիշխանության պաշտպանության և սահմանադրական կարգի պաշտպ...
Վստահ եմ՝ Ռոբերտ Քոչարյանը կկարողանա երկիրը դուրս բերել այս ճգնաժամից. Վալերի Օսիպյան
Վստահ եմ, որ Ռոբերտ Քոչարյանը կկարողանա երկիրը դուրս բերել այս ճգնաժամից։ Այս մասին այսօր՝ մայիսի 9–ին, Ազատության հրապա...
Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ Հայաստանի Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղ...