Եռաբլուրում ոստիկանները խոչնդոտել են Tert.am-ի և News.am-ի լրագրողների տեղաշարժին ու նկարահանմանը
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակի օրվա առթիվ այցելել է Եռաբլուր պանթեոն:
Tert.am-ի լրագրող Անի Գեւորգյանը հեռվից հարց ուղղեց. թե ինչ խղճով է Եռաբլուր գալիս, այստեղ գալիս ինչ զգացողություն է ունենում, Փաշինյանը, սակայն թիկնազորի անդամները թույլ չէին տալիս նրան մոտենալ վարչապետի պաշտոնակատարին: «Ինձ հանգիստ թողեք»,-ասաց լրագրողը, իսկ վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանն էլ ասաց. «Անի ջան, կարո՞ղ է իրա հետ զրուցենք մի հատ»:
Անի Գևորգյանի` ոստիկանին տրված հարցին, թե ինչու մեկ այլ լրատվամիջոցի թույլատրում են, իրենց՝ ոչ, ոստիկանն ասաց, թե ծառայություն են իրականացնում. «Դիմեք համապատասխան մարմինների»։
Քիչ անց, քաղաքացիական հագուստով, նաև սպորտային հագուստով անձինք լրագրողին չթույլատրեցին գնալ մեկ այլ ուղղությամբ։ Լրագրող Անի Գևորգյանը նկատեց,որ խոչընդոտում են մասնագիտական գործունեությանն ու իր անգամ ազատ տեղաշարժը։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը Կոմանդիոսին շնորհված Հայրենիքի շքանշանը հանձնել է նրա որդուն
Նիկոլ Փաշինյանը Կոմանդիոսին շնորհված Հայրենիքի շքանշանը հանձնել է նրա որդուն: Հայկ Տեր-Թադևոսյանն իր ընտանիքի անու...
Արցախում Մայիսի 9-ի միջոցառումները մեկնարկել են խաչերթով
Արցախում Հայրենական մեծ պատերազմի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի կազմավորման օրվան նվիրված...
Նիկոլ Փաշինյանը Եռաբլուրում է
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակի օրվա առթիվ այցելել է Եռաբլուր պանթեոն:Նա մոտենու...
Կազանում խափանված թիվ մեկ բորտի դետալներն արդեն հայթայթել են. դրանց ընդհանուր արժեքը կազմել է 900 հազար դրամ. «Հրապարակ»
«Կազանում խափանված թիվ մեկ բորտի՝ A 319 օդանավի վնասված դետալն արդեն հայթայթել են։ Օդանավը շուտով կնորոգվի և կբերվի Երևա...