Թուրքիան ամեն ինչում չէ, որ համաձայն է ՌԴ-ի հետ. Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ որոշ հարցերի շուրջ Մոսկվայի և Անկարայի կարծիքները տարբեր են, բայց տարածաշրջանային ամենակարևոր դերակատարներից մեկի`Ռուսաստանի հետ երկխոսությունը պետք է բաց պահպել և շարունակել փոխգործակցությունը: Այս մասին Չավուշօղլուն հայտարարել է գերմանական Frankfurter Allgemeine Zeitung գերմանական պարբերականին տված հարցազրույցում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Մենք փորձում ենք աշխատանքային հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ: Տարածաշրջանային որոշ հարցերում Ռուսաստանն ամենակարևոր դերակատարն է: Միևնույն ժամանակ, միշտ չէ, որ հեշտ է դրական արդյունքների հասնել, բայց դա հնարավոր է: Սա չի նշանակում, որ մենք բոլոր հարցերի շուրջ նույն կարծիքն ունենք: Այնուամենայնիվ, մենք ի վիճակի ենք բաց խոսել: Կարևոր է բաց պահել երկխոսության ալիքները»,-հայտարարել է Չավուշօղլուն:
Արտգործնախարարն ընդգծել է, որ Թուրքիան պետք է պաշտպանի իր ազգային շահերը և չի կարող վտանգել երկրի անվտանգությունը:
«Ռուսաստանը դա հասկանում է: Մենք Ռուսաստանի հետ համագործակցում ենք հնարավորության դեպքում, բայց անհրաժեշտության դեպքում մնում ենք անսասան»,-ասել է նախարարը:
Նա նշել է, որ Ռուսաստանի հետ երկխոսությունը պետք է նպաստի տարածաշրջանային և միջազգային կայունությանը:
«Սիրիան դրա օրինակն է: Ակնհայտ է, որ մեր կարծիքները տարբեր են, բայց այնուամենայնիվ մենք գտել ենք միասին աշխատելու ուղիներ: Արդյունքներից մեկը սահմանադրական հանձնաժողովն է, ՄԱԿ-ի 2254 բանաձևի միակ գործող մեխանիզմը»,-հայտարարել է Չավուշօղլուն:
Նմանատիպ հոդվածներ
ՀՅԴ–ն ու «Վերածնվող Հայաստանը» դաշինք են կազմում. հայտնի է թե ով կգլխավորի դաշինքը
«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը որոշել է ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել Հայ հեղափոխական դաշնակցության հետ ն...
Ալիևը հրամանագիր է ստորագրել Շուշիի վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել՝ «Շուշի քաղաքն Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք հռչակելու մասին»,-...
Սերգեյ Լավրովի ինքնաթիռը ժամանեց Երևան
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորեց ՀՀ արտգործնախարարի պաշ...
Թուրքիայի արձագանքը՝ Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստին
Լատվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը դժգոհություն է առաջացրել պաշտոնական Անկարայում:Թուրքիայի արտա...