Հայաստանի ըմբիշները 5 մեդալով են վերադառնում Ռուսաստանից
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդ հավաքականը մայիսի 4-5-ը Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում մասնակցել է Սուրակատ Ասիյատիլովի անվան միջազգային հուշամրցաշարին:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, երկօրյա պայքարում չեմպիոն է դարձել 77 կգ քաշային Սամվել Գրիգորյանը, իսկ 55 կգ քաշային Գառնիկ Հովհաննիսյանը նվաճել է արծաթե մեդալ: Բրոնզե մեդալակիրներ են դարձել 67 կգ քաշային Շանթ Խաչատրյանը, 82 կգ քաշային Կարեն Խաչատրյանը և 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը։
ՀԸՖ-ի հետ զրույցում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանն ընդգծել է, որ բոլոր տղաներն էլ ունակ էին մեդալ նվաճել: Հաշվի առնելով կորոնավիրուսային երկարատև դադարը՝ մարզիչը գոհ է մնացել բոլորի ելույթներից:
Նմանատիպ հոդվածներ
Վաղվանից մանկապարտեզներում սահմանափակումները կհանվեն
Առողջապահության նախարարի մայիսի 4-ի N28-Ն հրամանով՝ մանկապարտեզներում ընդունելության, խմբերում երեխաների թվի հետ կապված...
Ի՞նչ իրավիճակ է տիրում Իսրայելի հայ համայնքում․ պատրիարքարանի ներկայացուցիչը մանրամասներ է հայտնել Sputnik-ին
Իսրայելի Լոդ քաղաքում հրթիռակոծության հետևանքով տուժածների և զոհերի թվում հայեր չկան: Տեղեկությունը Sputnik-ին հայտնել է...
Եթե չլսեն մեզ, 500 ավտոբուսով կփակենք քաղաքը․ բողոքի ակցիա Սարյան փողոցում
Մենք մատաղի գառներ չենք։ Այս մեքենաները, որ տեսնում եք, դրանք մի մասն էլ չեն, մենք 500-ից ավելի ավտոմեքենաներ, ավտոբուսն...
Ի՞նչ էր անում ՊՆ նախարարի պաշտոնակատարը՝ Հյուսիսային պողոտայի ռեստորաններից մեկում․ ՊՆ-ն պարզաբանում է
Համացանցում տարածել է տեղեկություն, որ Հայաստանի պաշտպանության նախարարն այս պահին Հյուսիսային պողոտայի ռեստորաններից մեկ...