Ի՞նչի հետ Է ԿԲ նախագահը կապում հայաստանյան շուկայում առկա գնաճը
Համաշխարհային շուկայում մարտ ամսին պարենային ապրանքների գների որոշակի կայունացումից հետո կրկին նկատվում է գնաճ՝ պայմանավորված տնտեսական աճի լավատեսական սպասումներով: Հայաստանն էլ որպես ներմուծող երկիր, չի կարող անմասն մնալ դրանից: Այսօր կայացած ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով Հայաստանում պարենային մի շարք ապրանքների գների աճի մասին հարցին:
«Մենք ունենք մոտ 80 տոկոս ձեթի եւ յուղերի գների աճ համաշխարհային շուկայում, 40 տոկոսով շաքարավազի գների աճ: Մենք, որպես փոքր ներմուծող երկիր, չենք կարող անտեսել այդ գները: Այսինքն, մենք չունենք ներքին արտադրություն, որը բացառապես միտված է հայրենական արտադրողի կողմից հայրենական սպառողի կարիքների բավարարմանը: Ուստի, մենք որպես ներմուծող երկիր, ներմուծում ենք գնաճ: Ու, երբ ասում ենք առաջարկի գործոններով պայմանավորված գնաճ, նախեւառաջ սա նկատի ունենք », - ասաց Գալստյանն ու հավելեց, որ դրան էլ գումարվում է փոխարժեքի որոշակի տատանողականությունը:
Գալստյանը նշեց, որ մարտին համաշխարհային շուկայում գների որոշակի կայունացում էր մտել: «Սակայն հիմա համաշխարհային շուկայում նորից նկատվում է գների աճ՝ նախևառաջ նաև պայմանավորված լավատեսական տնտեսական աճի սպասումներով եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում: Կորոնավիրուսի հաղթահարումից հետո մարդիկ, մասնագետներն ակնկալում են, որ տնտեսություններն ավելի արագ են աճելու, որոշակի պահանջարկ է ձևավորվելու, որը գները բարձրացնելու է»,-ասաց ԿԲ նախագահը:
Նա վստահեցրեց, որ ԿԲ-ի քաղաքականությունը փորձում է կշռադատված մոտեցումներ ցուցաբերել, սպառողներին հասցնել հիմնական ուղերձները, որ կարճաժամկետ հատվածում կարող է լինել գների որոշակի աճ, բայց ԿԲ-ն իր ամբողջ գործիքակազմով բերելու է գնաճի նպատակային թիրախին: «Մենք փորձում ենք նաև բալանսավորել: Գնաճը կարող ենք զսպել, բայց զսպելով պետք է այնպես չանենք, որ ունենանք տնտեսական անկում, որից հետո չկարողանանք վերականգնվել: Ուստի այդ բալանսավորման միջոցով փորձում ենք գալ մի մակարդակի, որը միջնաժամկետ հատվածում կգոհացնի թե մեզ, թե հասարակությանը»,-վստահեցրեց Գալստյանը:
Նա նշեց, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելով՝ մարդկանց հավաստիացնում են, որ ԿԲ-ն իր դիրքում է և երկրում կառավարելու է գնաճը: «Եթե նույնիսկ այս տարի մենք ավարտում ենք ավելի բարձր գնաճով, քան մեր թիրախն է, մենք մյուս տարիների ընթացքում վարած քաղաքականության արդյունքում հետ ենք գալու մեր թիրախին անպայմանորեն ու աներկբա: Մենք մեր հասարակությանը տված խոստումը կատարելու ենք»,-վստահեցրեց ԿԲ նախագահը:
ԿԲ Խորհուրդն արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա շարունակում է ակնկալել գնաճային ազդեցություն: Խորհրդի գնահատմամբ՝ ներքին տնտեսությունից ևս դրսևորվում են որոշակի գնաճային ազդեցություններ: Սակայն, ԿԲ-ում վստահ են, որ 12-ամսյա գնաճը կարճաժամկետ հատվածում որոշակի արագացումից հետո, աստիճանաբար կնվազի և կանխատեսվող հորիզոնում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:
Նմանատիպ հոդվածներ
Վաղվանից մանկապարտեզներում սահմանափակումները կհանվեն
Առողջապահության նախարարի մայիսի 4-ի N28-Ն հրամանով՝ մանկապարտեզներում ընդունելության, խմբերում երեխաների թվի հետ կապված...
Եթե չլսեն մեզ, 500 ավտոբուսով կփակենք քաղաքը․ բողոքի ակցիա Սարյան փողոցում
Մենք մատաղի գառներ չենք։ Այս մեքենաները, որ տեսնում եք, դրանք մի մասն էլ չեն, մենք 500-ից ավելի ավտոմեքենաներ, ավտոբուսն...
Ի՞նչ իրավիճակ է տիրում Իսրայելի հայ համայնքում․ պատրիարքարանի ներկայացուցիչը մանրամասներ է հայտնել Sputnik-ին
Իսրայելի Լոդ քաղաքում հրթիռակոծության հետևանքով տուժածների և զոհերի թվում հայեր չկան: Տեղեկությունը Sputnik-ին հայտնել է...
Ի՞նչ էր անում ՊՆ նախարարի պաշտոնակատարը՝ Հյուսիսային պողոտայի ռեստորաններից մեկում․ ՊՆ-ն պարզաբանում է
Համացանցում տարածել է տեղեկություն, որ Հայաստանի պաշտպանության նախարարն այս պահին Հյուսիսային պողոտայի ռեստորաններից մեկ...