Նաիրա Զոհրաբյանը՝ այսօրվա ԱԺ նիստում ԲՀԿ-ի մասնակցության մասին
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ Բարգավաճ Հայաստան կուսակցությունն այսօր չի մասնակցելու ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցի քննարկմանը: Տեղեկությունը ճշտելու նպատակով Auroranews-ը կապ հաստատեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ: Վերջինս նշեց.«Վարչապետի թեկնածու առաջադրել-չառաչադրելու մասով քաղաքական պայմանավորվածություն կա՝ այդ պատճառով առանձին պատգամավորներով որոշում են կայացրել նիստին չմասնակցել»:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ կայանալու համար ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացրեց վարչապետի պաշտոնից:
Համաձայն Սահմանադրության` վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:
Նմանատիպ հոդվածներ
Երևանից օդանավ է թռել Բաքու
Հայաստանից օդ բարձրացած ինքնաթիռը վայրէջք է կատարել Ադրբեջանում։ Այս մասին հայտնում է «Инфотека24»-ը՝ հղում անելով «Ֆլայ...
Հիմարություն է. ՊՆ-ն՝ ազերիների տարածած լուրի մասին, թե հայկական զինուժը կրակ է բացել սեփական զինծառայողի ուղղությամբ
Ադրբեջանական աղբյուրները հայտում են, թե հայ զինվոր է սպանվել հենց հայ զինծառայողների կողմից` սահմանն անցնելիս ու հանձնվե...
Լավրովը՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Ալիևի հայտարարությունների մասին
Արա Այվազյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Ա...
Մարիա Զախարովան լուսանկար է հրապարակել Երևանից
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լուսանկար է հրապարակել Երևանից:Բարի լույս, Երևան… գրել է նա:Հիշեցնենք, ո...