Ձեր էժան ինքնահաստատումներով հեռու՛ մնացեք Սյունիքից. սյունեցի պատգամավոր

Սյունիքը դարձել է Հայաստանի կիզակետ: Սյունիքը պետք է լինի մեր ոչ թե պառակտող տեղամասը, այլ՝ միավորող: ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցությանբ սյունեցի պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը:

Պատգամավորի խոսքով՝ որոշ ուժեր շարունակում են պրկված պահել քաղաքացու նյարդերը և կեղծ լուրեր տարածել Սյունիք վերաբերյալ.

« Ձեր էժան ինքնահաստատումներով հեռու՛ մնացեք Սյունիքից: Մենք հիմա պետք է Արցախը և Հայաստանը միավորելու քայլերով զբաղված լինեինք, մինչդեռ Սյունիքը տարաջնատելու փորձեր են արվում: Եթե ձեր հաշվարկն այն է, որ մարդիկ կորցրել են իրենց հիշողությունը , ապա սխալվում եք: Մենք բոլորս լավ հիշողություն ունենք և պետք է տեր կանգնենք մեր ազատություններին, արժանապատվությանը և երկրին: Պետք է վերադառնանք առանց հայհոյանքների կյանքի: Մեր երեխաներին պետք է անվտանգություն և խաղաղություն, իսկ ներքին կռվշտոցներով չենք կարող դրան հասնել»,-ասաց Սրբուհի Գրիգորյանը:

Արձագանքելով իմքայլական պատգամավոր Արփի Դավոյանի հայտարարությանը ՝«էդ Սյունիքում բոլոր մեղավորները պետք է պատժվեն», պատգամավորն ասաց.

«Պահանջում եմ, Սյունիքի մասին շատ զգու՛յշ խոսեք, այդ Սյունիքը այն Սյունիքն է, որտեղ թեժ մարտերով տնավորվել և Հայաստանապաշտպան գործողություն են իրականացրել Անդրանիկն ու Նժդեհը»: